Օրերս ազգովի ցնցվեցինք ևս մի տխուր իրադարձությունից, երբ օղու թունավորման հետևանքով մահացան 17 քաղաքացի կամ դեռ՝ 17 քաղաքացի։ Ինչու՞ է այս պետական «թքած ունեմ» վիճակը շարունակվում ու խնդիրները մնում են հսկողությունից դուրս։ Պատասխանը միակն է՝ անորակ կառավարում։ Եթե նախկինում պնդում էի, որ փնթի ու թափթփված կառավարման պտուղներն ենք քաղում, որը ժամանակի հետ պետք է կարգավորվեր, այժմ վստահ եմ, որ պատճառը, մեղմ ասած, անորակ կառավարումն է։ Երկրում քաոտիկ վիճակ է, տնտեսական հետզարգացման հաստատուն միտում, որը իր հետ բերել է մի շարք թանկացումներ, այդ թվում օղու թանկացմանը՝ մոտ 17 %-ով(ակցիզային հարկը բարձրացվել է 17, 8%-ով)։ Շատերը, ինչպես և պետական պատկան մարմինները, դա ներկայացնում են իբրև քարոզչություն կամ այսպես կոչված ակցիա ալկոհոլի, ծխախոտի օգտագործման դեմ։ Դա, մեղմ ասած, արժանահավատ վարկած չէ, քանի որ քաղաքակիրթ աշխարհը վաղուց հակածխախոտային, հակաալկոհոլային կամպանիա իրականացնում է բազմաթիվ այլ եղանակներով՝ կրթական, սոցիալական համապարփակ ծրագերեր, որոնցում մարդկանց «գրպանին կպնելը» հիմնական բաղադրիչ չէ։ Դե մերոնք էլ որոշել են «գրպանին հարվածի» միջոցով դա անել, որն էլ բերեց նրան, որ մարդիկ ստիպված դիմում են մասնավոր եժան օղի գնելուն։ Իսկ արդյունքում ունեցանք զոհեր ու դեռ ճգնաժամը հաղթահարված չէ․․․․․․ Ամենահետաքրքիրն այն է, որ այս թունավորումից տուժեցին նաև Արմավիրի քաղաքապետարանի երկու աշխատակիցներ․ ինչպես Կորոնավիրուսն էր «պայմանավորվել» մի շարք իշխանավորների չվարակել, Թունավորումը չհասցրեց անալոգիկ՝ «ընդառաջ քայլ անել» իշխանավորներին։ Երբ բանը բանից անցնում է, սկսվում է ամենահետաքրքիր պրոցեսը՝ իրար վրա սխալը գցելը։ Սննդի անվտանգության պետական տեսչությունը ասում է, որ լիազորված չէ ֆիզիկական անձի նկատմամբ հսկողություն իրականացնել, Ոստիկանությունը էլ պնդում է, որ ահազանգ կամ այսպես ասված տեղեկություն կամ հաղորդում չի ստացել ապօրինի գործունեություն իրականացնելու վերաբերյալ։ Անկեղծ ասած, անտրամաբանական է, որ գյուղական միջավայրում մեկը մյուսից անտեղյակ լինի, կամ «ուտեչկա» չլինի, ճիշտն ասած՝ համոզիչ վարկած չէ։ Ասվածը հաստատավում է բազմաթիվ նախադեպերով, որոնց ականատեսն ենք լինում հաճախ, երբ թմրամիջոցների դեմ պայքարում արագ հայտնաբերում և ոչնչացնում են անգամ կանեփի ցանքերը։ Իսկ միգուցե «խտրականությունը» շահադիտական, «մուծվելու» հետագիծ ունի․․․
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03