ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սև ծովում ամերիկյան ինքնաթիռի դեմ ռուսական ավիացիայի գործողությունները եղել են «թշնամական»։
Չորեքշաբթի ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզական ինքնաթիռները չորեքշաբթի երկու անգամ փորձել են մոտենալ ՌԴ սահմանին Սև ծովի ջրատարածքի վրայով՝ առանց միացված տրանսպոնդերի։ Պենտագոնի տվյալներով՝ ռուսական Սու-27 կործանիչը մոտեցել է Սև ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի Р-8 «Պոսեյդոն» ինքանթիռին՝ մոտենալով մինչև 3 մետր։
«Տեսեք, թե ինչ է տեղի ունենում այսօր, ինչ են անում նրանց ռազմական ինքնաթիռները։ Նրանք թռչում են մեր ինքնաթիռի շուրջ շատ վտանգավոր կերպով, ոմանք ասում են՝ 10 ֆուտից քիչ հեռավորության վրա (մոտ 3 մետր)։ Դա թշնամություն է»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով չորեքաբթի NBC հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նման գործողությունները վկայում են Օբամայի արտաքին քաղաքականության ձախողման մասին, որի հանդեպ օտարերկրյա առաջնորդները հարգանք չեն դրսևորում։
«Երբ ես տեսա, թե ինչպես են նախագահ Օբաման ևՊուպինը նայում միմյանց, նրանք այնպիսի տեսք չունեին, թե հարաբերություններ էին հարթում»,- Չինաստանում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առաջնորդների վերջին հանդիպման վերաբերյալ իր տպավորություններով է կիսվել Թրամփը։
Թրամփը կրկնել է իր տեսությունն առ այն, որ երկու երկրների լավ հարաբերությունները կարող են օգտակար լինել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55