Առաջիկա մի քանի ամիսներին խնայողությունների համար լավագույն արժույթն է շվեյցարական ֆրանկը՝ սակավաթիվ արժույթներից մեկը, որը կարող է կորոնավիրուսի եւ աշխարհաքաղաքական համապատկերի փոփոխության ֆոնին կայունությունը պահպանել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «ԲԿՍ Բրոքեր» ֆոնդային շուկայի հարցերով փորձագետ Դմիտրի Բաբինը։
«Վերջին կես տարում իրենց լավագույնս են դրսեւորել եվրոգոտու մեջ չմտնող երկրների եվրոպական արժույթները՝ շվեդական կրոնը, շվեյցարական ֆրանկը եւ դանիական կրոնը։ Դրանք տարեսկզբից ԱՄՆ դոլարի նկատմամբ աճի առումով անցել են անգամ եվրոյից։ Սակայն առավել երկարաժամկետ հեռանկարում, հավանաբար, միայն շվեյցարական ֆրանկը կկարողանա պահպանել առաջատարի դիրքերը, քանի որ հիմնական պաշտպանական արժույթներից մեկն է»,- ասում է նա։
Ընդ որում՝ հաշվի առնելով մյուս երկրների, այդ թվում եվրոպական երկրների հետ ԱՄՆ արտաքին առեւտրային դիմակայությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական մեծ ռիսկերը, Եվրամիության տնտեսության խնդիրները եւ համավարակի երկրորդ ալիքի սպառնալիքը, եվրոպական մյուս արժույթների, այդ թվում եվրոյի պահանջարկը շուտով կարող է կտրուկ նվազել, ինչպես նաեւ դրանց գնանշումները, կարծում է փորձագետը։
«Դոլարը կարող է դինամիկայի անկայունություն դրսեւորել ԱՄՆ-ում ներքաղաքական անորոշության պատճառով՝ կապված նոյեմբերին նախագահական ընտրությունների, Դաշնային պահուստային համակարգի ուլտրամեղմ դրամային քաղաքականության, ինչպես նաեւ երկրում քաղաքացիական հուզումների հետ։ Ուստի շվեյցարական ֆրանկը կարող է դառնալ կայունությունը պահպանող սակավաթիվ արժույթներից մեկը»,- վստահ է Բաբինը։
Միաժամանակ, դոլարին, եվրոյին կամ ռուբլուն այլընտրանք փնտրող ռուսաստանցիների հիմնական խնդիրն է փոխարժեքը, որը բանկերում հազիվ թե շուկայականին մոտ լինի՝ ինչպես արժույթ գնելիս, այնպես էլ վաճառելիս, նախազգուշացնում է վերլուծաբանը։ Նա նշում է, որ դա կարող է հանգեցնել փոխարժեքային ծախսերի, որոնք կգերազանցեն ներդրումների եկամտաբերությունը։ Իսկ եթե ներդրողը դիտարկում է զարգացող երկրների արժույթներում ներդրում կատարելու հնարավորությունը, պետք է պատրաստ լինի նաեւ դրանց մեծ փոփոխականությանը տվյալ պետությունների ֆինանսատնտեսական եւ քաղաքական մեծ անկայունության պատճառով։
«Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության առավել ձգձգվող եւ խորը ճգնաժամը, որ հարուցվել է համավարակի հետեւանքներով, առաջիկա 6-12 ամիսներին զարգացող արժույթները կարող են մնալ ճնշման տակ։ Այս պատճառով ընտրության ամբողջ հարստությամբ հանդերձ՝ ցածրռիսկային ներդրում է հնարավոր միայն մի քանի պաշտպանված եվրոպական արժույթներում, որոնց թվում առանձնանում է շվեյցարական ֆրանկը»,- ամփոփել է վերլուծաբանը։
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03