Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում Բելառուսի իշխանություններին դադարեցնել ցուցարարների ձերբակալությունները և բռնել մարդու իրավունքները հարգելու ուղին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին երեքշաբթի օրն ասել է ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսը՝ ելույթ ունենալով Վեհաժողովի քաղաքական ու ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում: «Այժմ Բելառուսը լուրջ ճգնաժամ է ապրում մարդու իրավունքների ոլորտում: Ես կցանկանայի կոչ անել դադարեցնել ցուցարարների կալանավորումը»- ասել է Դամսը: ԵԽԽՎ նախագահը կարծում է, որ բելառուսական հասարակությունը անցել է հետդարձի կետը և չի վախենում պաշտպանել իր իրավունքները: Նա նշել է, որ փոփոխություններ չլինելու դեպքում իրավիճակը կարող է վերածվել հեղափոխության: «Բայց հեղափոխությունները թանկ են նստում և միշտ չէ, որ տանում են ցանկալի արդյունքների» - շեշտել է Դամսը և հավելել, որ պետք է շարժվել էվոլյուցիայի ուղով, որպեսզի հասարակության մեջ բոլորը գործեն ժողովրդավարությունը պահպանելու համար: ԵԽԽՎ նախագահն ասել է, որ Եվրախորհուրդը պատրաստ է օգնել Բելառուսին դուրս գալ այս իրավիճակից և այդ նպատակով կապեր է պահպանում բելառուսական հասարակության բոլոր կողմերի հետ: Իր հերթին, կոմիտեի ղեկավար Շերիլ Գիլանը (Մեծ Բրիտանիա) ասել է, որ Բելառուսի իրավիճակի շուրջ նախաձեռնվել է երկու զեկույց. «Առաջինը, որը ես առաջարկեցի, նվիրված է Բելառուսում ներառական գործընթացին օգնելուն, երկրորդը ՝ պահպանողական խմբի անունից է և վերաբերում է Բելառուսում ընտրական գործընթացների բարեփոխման անհրաժեշտությանը»: Գիլանը նշել է, որ ԵԽԽՎ-ն շահագրգռված է շարունակել ներառական և կառուցողական երկխոսությունը բոլոր կողմերի, ներառյալ Բելառուսի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44