ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը համակարգող և ընդլայնող համաձայնագրի արձանագրության վավերացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:
Համաձայնագրի նպատակն է համակարգել և ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացը: Համաձայնագրով սահմանվում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում, ինչպես նաև այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է տրամադրվի հարցում կատարող անդամ պետության վերահսկող մարմնին:
Նշվել է, որ մասնավորապես լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղադրվում են ֆինանսական շուկայի վիճակի և ֆինանսական կազմակերպությունների գործունեությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Տեղադրվում են նաև անդամ պետությունների ֆինանսական կազմակերպությունների և գրանցված անդրսահմանային կազմակերպությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները:
Նշվել է, որ նախագծի ընդունմամբ կկարգավորվի ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ֆինանսական կազմակերպությունների համակարգված վերահսկողության շրջանակներում արդյունավետ համագործակցության գործընթացը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականին երեք հիմնադիր պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կողմից:
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01