20-րդ դարը հեղափոխական դարձավ կոսմետոլոգիայի ոլորտում: Գեղագիտության եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն` CIDESCO-ն նախաձեռնել է Գեղեցկության միջազգային օր ստեղծել, որը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 9-ին, գրում է Calend.ru-ն:
Գեղագիտության եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն (CIDESCO - Comité International D'Esthétique Et De Cosmétologie), որը համարվում է աշխարհում գեղեցկության թերապիայի հիմնական միջազգային ասոցիացիան, հիմնադրվել է Բրյուսելում 1946 թվականին եւ այդ ժամանակից ի վեր ձեւավորվել է աշխարհի հազարավոր բժիշկների կողմից` մի շարք երկրներում 33 մասնաճյուղերի աշխատանքի շնորհիվ:
1995 թվականից ի վեր աշխարհում այս օրը հատկապես է ողջունվում գեղեցիկ ամեն բան, ինչը գեղագիտական եւ բարոյական հաճույք է պատճառում: Ուստի շատ քաղաքներում եւ երկրներում հենց սեպտեմբերի 9-ին են անցկացվում գեղեցկության մրցույթները: Աշխարհի առաջին գեղեցկության մրցույթն անցկացվել է Բելգիայում 1888 թվականի սեպտեմբերին, իսկ առաջին «Միսս աշխարհ» մրցույթը` Լոնդոնում 1951 թվականի ապրիլին:
Միշտ չէ, որ մրցույթներին մասնակցում են 90-60-90 դասական պարամետրերով գեղեցկուհիները: Ժյուրին առանձնացնում է նրանց արտաքին տեսքի ինքնատիպության մեջ կայացող եզակի գեղեցկությամբ օժտված աղջիկներին:
Գեղեցկության մրցույթներից բացի, այս օրն անցկացվում են նաեւ տարբեր երթեր, ակցիաներ եւ փառատոններ, որոնց մասնակցում եւ խրախուսվում են ոչ մոդելային չափանիշներով արտաքին տեսք ունեցող եւ յուրահատկությամբ առանձնացող մարդիկ: Իսկ իրենց պրոֆեսիոնալ տոնն այս օրը նշում են կոսմետոլոգները, կոսմետիկայի արտադրողներն ու վաճառողները, պլաստիկ վիրաբույժները, մոդելային բիզնեսի աշխատողները եւ գեղեցկության արդյունաբերության բոլոր մասնագետները:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33