2020 թ. սեպտեմբերի 1-ին` ժամը 18:10-ին, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, Երևան քաղաքի Չեխովի փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկել 57-ամյա տղամարդ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն՝ «Հերոին» տեսակի, թմրամիջոցին նմանվող զանգվածներ: Փաթեթների քաշը կազմել է մոտ 0,6 գրամ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2020թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:10-ին, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով Երևան քաղաքի Ն.Շենգավիթ 13 փողոցից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել երկու քաղաքացի: Նրանցից մեկի՝ 55-ամյա տղամարդուն պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փայլաթիթեղի մեջ փաթեթավորված շագանակագույն` «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ: Փաթեթների քաշը կազմել է մոտ 0,9 գրամ:
Փաստերի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախաքննություն կատարելու համար ստացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք թմրամիջոցը ձեռք են բերել միևնույն անձից՝ Երևան քաղաքի 61-ամյա բնակչից:
Որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 61-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ 55-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Որոշում է կայացվել 57-ամյա տղամարդուն, որին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ազատել արգելանքից՝ անհրաժեշտությունը վերանալու հիմքով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34