Financial Times–ի տեսաբան Դեւիդ Գարները մեկնաբանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջին տարիների գործունեություննու նրա նկատմամբ ձեւավորված վերաբերմունքը: Սիրիայում Ռուսաստանի գործողությունների մեկնարկից անցել է մեկ տարի, երեք տարի էլ՝ Սիրիայից քիմիական զենքը դուրս բերելու առաջարկից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ունի ինչպես քննադատներ, այնպես էլ համախոհներ, որոնք նշում են նրա խորաթափանցությունն ու հեռատեսությունը, գրում է նա:
Հոդվածում նշվում է, որ Սիրիայի քաոսին Ռուսաստանի միջամտությունը եղել է եւ մնում է ռիսկային։ Մասամբ այդ պատճառով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ջանում է հեռու մնալ կոնֆլիկտից։
Տեսաբանի կարծիքով Պուտինը դիմել է այդ արկածախնդրությանը այդ թվում նրա համար, որպեսզի վերականգնի Ռուսաստանի կարգավիճակը որպես գերտերության, զսպի Արեւմուտքում Ուկրաինայի ճգնաժամից հետո թեժացած կրքերը, ինչպես նաեւ Վաշինգթոնին ազդակներ ուղարկի, որ Դամասկոսում ռեժիմի տապալումն անթույլատրելի է։
Ռուսաստանը կանգնել է «արաբական շիական առանցքի» ավանգարդում, ասված է հոդվածում։ Դա ռիսկային գործ է, քանի որ սուննիների հետ թշնամությունը, որոնք այնտեղ մեծամասնություն են կազմում, կարող է տեղափոխվել Ռուսաստանի տարածք, որտեղ՝ Հյուսիսային Կովկասում, «Իսլամական պետությունը» պլացդարմներ ունի։
Ավելին, ըստ հեղինակի, Մոսկվան Սիրիայում իր ձեռքում «թկթկացող ռումբ» է պահում, քանի որ ապստամբ սուննիներն ավելի ուժեղ դուրս եկան, քան Ռուսաստանը ենթադրում էր։
Հեղինակի խոսքով՝ Պուտինը մտադիր է օգուտ քաղել դեռ 2013–ին ի հայտ եկած այն զգացողությունից, թե Վաշինգթոնը թուլանում է։ Տարածաշրջանում գրեթե ոչ ոք չի հավատում, որ ԱՄՆ–ը կարող է ազդել իրադարձությունների վրա, մինչդեռ Պուտինը մերձենում է ԱՄՆ ավանդական դաշնակիցների՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Եգիպտոսի հետ։
Ընդհանուր առմամբ Պուտինի ծառայողական ցուցակը Մերձավոր Արեւելքում անհավանական հաջող տեսք ունի, խոստովանում է հեղինակը։ Նրա կարծիքով այդ նվաճումները, ամենայն հավանականությամբ, վաղանցիկ են, սակայն դրանք ԱՄՆ–ին հանում են հավասարակշռությունից։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55