Վրաստանի իշխանությունները համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված որոշում են ընդունել մի շարք սահմանափակումներ մտցնելու մասին, հայտնել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո, փոխանցում է «Sputnik-Գրուզիան»։ Վրաստանում նախօրեին սահմանվել էր կորոնավիրուսով վարակակիրների հայտնաբերման նոր հակառեկորդ՝ մեկ օրում 45 դեպք։ Նրանց մեծ մասը բաժին է ընկնում Աջարիա սեւծովյան երկրամասին, որտեղ եղել է հանգստացողների մեծ հոսք։ «Մի քանի օր առաջ մենք ներկայացրել էինք սահմանափակումների հանումը եւ թատրոնների ու կինոթատրոնների բացումը, որոնց մի մասը պետք է բացվեր սեպտեմբերի 15-ից, իսկ մի մասը՝ հոկտեմբերի 1-ից, սակայն հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը՝ որոշվել է այս օբյեկտների բացումը մեկ ամսով հետաձգել՝ մինչեւ նոյեմբերի 1-ը, ինչպես նաեւ մանկական զվարճանքի կենտրոնների բացումը»,- հայտարարել է Մեզվրիշվիլին։ Դրանից բացի, երկրում սեպտեմբերի 10-ից արգելված է հոբելյանների, հարսանիքների, հանդիսությունների եւ այլ արարողությունների անցկացումը։ Հասարակական միջոցառումների անցկացումն արգելվում է ինչպես փակ տարածքում, այնպես էլ փողոցում։ «Այս սոցիալական միջոցառումները վաղվանից արգելվելու են, մենք վերադառնալու ենք նախկինում գոյություն ունեցող սահմանափակումներին՝ նկատի է առնվում հարսանիքների, հոգեհացերի եւ հոբելյանների անցկացման արգելքը։ Այս սահմանափակումն արդեն գործում է փակ տարածքներում, իսկ վաղվանից կտարածվի նաեւ բացօթյա տարածքների վրա»,- ասել է Մեզվրիշվիլին։ Վաղվանից արգելվում են ավելի քան 200 մարդու մասնակցությամբ մշակութային եւ սպորտային միջոցառումները։ Մեզվրիշվիլիի խոսքով՝ այս կանոններին չհետեւելու համար նախատեսված են համապատասխան պատժամիջոցներ, եւ հանրությունը պետք է դրսեւորի բարձր քաղաքացիական պատասխանատվություն։ Խորհուրդ չի տրվում նաեւ դպրոցներում ցերեկույթների եւ տոնական միջոցառումների անցկացումը։ Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն եւ պաշտպանական դիմակներ կրեն։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33