Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատել է Աշխատավայրում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման ռիսկերի գնահատման (ժամանակավոր) մեթոդական ուղեցույցը։
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Կորոնավիրուսային հիվանդության՝ COVID-19 (այսուհետ՝ COVID-19) դեմ պայքարի ուղղությամբ կազմակերպվել և իրականացվել են մի շարք հանրային առողջապահական և սոցիալական միջոցառումներ՝ ներառյալ տեղաշարժի սահմանափակումներ, դպրոցների և տնտեսվարող սուբյեկտների գործունեության մասնակի կամ լրիվ դադարեցում, մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման սահմանում կոնկրետ աշխարհագրական տարածքներում, միջազգային ճամփորդությունների սահմանափակումներ: 2. Կախված համաճարակային իրավիճակից տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները համապատասխանաբար փոփոխվել են (սահմանափակումների վերացում):
3. Սույն մեթոդական ուղեցույցը մշակվել է Առողջապահության համաշխարային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) առաջարկությունների հիման վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային մոտեցումները փոփոխվում են, հետևաբար, սույն փաստաթուղթը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ հիմք ընդունելով ԱՀԿ-ի հետագա նոր մոտեցումները:
4. Մեթոդական ուղեցույցը նախատեսված է նրանց համար, ովքեր ներգրավված են աշխատավայրում COVID-19 տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների կազմակերպման, գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ) մշակման գործում, ինչպես նաև հանրային առողջապահական մարմինների մասնագետների համար և ներառում է աշխատավայրերի համար ոչ առողջապահական բնույթի ընդհանուր ցուցումներ: 2. ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ 5. COVID-19 փոխանցվում է հիմնականում շնչառական կաթիլների կամ աղտոտված մակերեսների հետ շփման արդյունքում: Աշխատանքի բերումով վարակվելու վտանգին կարելի է ենթարկվել ցանկացած պահի՝ աշխատավայրում, աշխատանքի բերումով համայնք այցելելու ժամանակ, որտեղ տարածված է հիվանդությունը, ինչպես նաև աշխատանքի գնալիս և այնտեղից վերադառնալու ճանապարհին: 6. Աշխատանքի բերումով COVID-19 վարակվելու վտանգին ենթարկվելու ռիսկը կախված է պացիենտների կամ անախտանիշ անձանց հետ սերտ (1 մետրից պակաս) կամ հաճախակի շփվելու հավանականությունից: 7. Աղյուսակ 1-ում ներկայացված վարակվելու վտանգին ենթարկվելու ռիսկի մակարդակները կարող են օգնել աշխատավայրում ռիսկերի գնահատման՝ հաջորդիվ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկելու հարցում: 8. Միևնույն աշխատանքային միջավայրում կարող են լինել տարբեր մակարդակի ռիսկեր պարունակող աշխատանքներ կամ առաջադրանքներ: Հետևաբար, ռիսկերի գնահատումն անհրաժեշտ է իրականացնել յուրաքանչյուր կոնկրետ աշխատանքային միջավայրի և յուրաքանչյուր աշխատանքի կամ աշխատանքների խմբի համար: Ռիսկերի յուրաքանչյուր գնահատման համար անհրաժեշտ է հաշվի առնել միջավայրը, առաջադրանքը, սպառնալիքը, եթե այդպիսիք կան (օրինակ՝ պացիենտների կամ նրանց կոնտակտների հետ աշխատողների համար), և առկա ռեսուրսները, ինչպիսիք են անհատական պաշտպանության միջոցները: 9. Հիմնական հանրային ծառայությունները, սննդի մանրածախ և մեծածախ վաճառքը, օթևանատները, հասարակական տրանսպորտը, առաքման ծառայությունները, ջրամատակարարման ու կոմունալ ծառայությունները և պացիենտների կամ նրանց կոնտակտների հետ աշխատողները, կարող են առողջության և անվտանգության առումով ենթրակվել վտանգի՝ մեծացնելով վարակվելու ռիսկը՝ հաջորդիվ հիվանդության բարդություններով ընթացքը: 10. Գործատուի կողմից աշխատատեղերի ռիսկերի գնահատումն անհրաժեշտ է իրականացնել պարբերաբար՝ խորհրդակցելով հանրային առողջապահական մարմինների հետ: 3. ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ 11. Աշխատավայրի համար, ռիսկերի գնահատման ուղղությամբ, մշակվում են COVID-19 կանխարգելման և հետևանքների մեղմման գործողությունների ծրագրեր՝ ռիսկերի գնահատման արդյունքներին ու համաճարակային իրավիճակին համապատասխան: Ծրագիրը ներառում է առողջության ապահովմանն ու անվտանգությանն ուղված միջոցառումներ՝ ուղված աշխատավայրի գործունեության ժամանակավոր դադարեցմանը, վերսկսմանը, և, անհրաժեշտության դեպքում, աշխատանքային պայմանների փոփոխմանը: Աշխատավայրերի գործունեության վերսկսումը մանրամասն պլանավորվում է նախապես, իսկ առողջության ու անվտանգության հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերը պատշաճ գնահատվում են: Գործողությունների ծրագիրը և ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումները պարբերաբար թարմացվում են՝ ելնելով համաճարակային իրավիճակից և դրա զարգացման միտումներից, աշխատավայրում COVID-19-ի նոր դեպքերի կամ աշխատակիցների, այցելուների և պատվիրատուների կամ հաճախորդների կողմից անվտանգության կանոններին չհետևելու դեպքում: 12. COVID-19 կանխարգելման և հետևանքների մեղմմանն ուղղված գործողությունները պետք է իրականացնել աշխատանքային անվտանգության և առողջության հետ կապված մյուս ռիսկերի հաղթահարմանն ուղղված գործողությունների հետ միասին, ինչպիսիք են էրգոնոմիկական խնդիրները, աշխատանքային ծանրաբեռնվածությունն ու երկար աշխատանքային ժամերը, հեռավար աշխատանքը, հոգեսոցիալական ռիսկերը և այլն: 13. COVID-19 կանխարգելման և հետևանքների մեղմմանն ուղղված գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում անհրաժեշտ է խորհրդակցել հանրային առողջապահական մարմինների հետ, ինչպես նաև վերջինիս և ներդրված միջոցառումների մասին տեղեկացնել աշխատակիցներին:
10:55
10:44
10:19
10:04
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
20:45 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03