«Ոչ վարկային թալանին», «Մեկ տարի վարկային արձակուրդ» կարգախոսներով կառավարության դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ: «Մենք չենք գնալու այստեղից այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չենք տեսել: Սա Հայաստանի 80 տոկոսից ավելի մարդկանց հուզող հարց է»,- հայտարարեց ակցիայի նախաձեռնողներից Մանվել Մանուկյանը: Նա նշեց, որ եթե անտարբերության մատնվի այսքան մարդկանց կողմից բարձրաձայնվող խնդիրը, կդիտեն այսքան մարդկանց անտարբերության մատնելու քայլ, արհամարհանք: «Այս պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի քաղաքացին չի ստացել իր հասանելիք մեկ տարի վարկային արձակուրդը, որը հրատապ է այս պահի դրությամբ, անխուսափելի է: Դրան հասնելու ենք, անկասկած, քանի որ իրական է, ռեալ է: Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է մեկ տարի վարկային արձակուրդ, կորոնավիորսով պայմանավորված Հայաստան մեծ գումարներ են մտել, որոնք կարող են ծառայել ժողովրդին վարկային արձակուրդ տրամադրելու համար»,- հայտարարեց նա: Կառավարության դիմաց այլ հարցերով բողոքող քաղաքացիներ նույնպես կան: Նրանք խնդրում, հորդորում, պահանջում են վարչապետին իջնել ու պատասխանել «հպարտ քաղաքացիների» հարցերին: «Դուրս եկեք, տեսակցեք ձեր ժողովրդի հետ: Բազմաթիվ մարդիկ են այստեղ, բազմաթիվ խնդիրներով, պահանջներով: Երկրի առաջին դեմքն եք, պարտավոր եք հանդիպել ժողովրդի հետ, տաք ժողովրդի խնդրին լուծում: Այսօր, հիմա պետք է իջնեք պարոն վարչապետ: Այստեղ գտնվող մարդիկ բազմաթիվ են լինելու, ավելի են շատանալու: Ամբողջ երկրում կան խնդիրներ: Պարոն Փաշինյան, դուրս եկեք, պատասխանեք ժողովրդին»,- բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակից քաղաքացին:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44