Ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի լեգենդար զգեստը, որով նա 1962 թվականին կատարել է Happy Birthday երգը ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու ծննդյան տոնին, նոյեմբերի 14-ին Լոս Անջելեսում կդրվի աճուրդի։ Այս մասին հայտնում է Julien’s Auctions աճուրդի տան կայքը։
Դիզայներ Ժան Լուիի կողմից պատվերով պատրաստված կիսաթափանց զգեստը հոլիվուդյան աստղը հագել էր Նյու Յորքում նախագահի ծննդյան օրը՝ 1962 թվականի մայիսի 19-ին, Madison Square Garden-ում, 15 հազար հանդիսականների առջև ելույթի ժամանակ։ Ինչպես հայտարարել է աճուրդի տան տնօրեն Դարեն Ջուլիենը, ինքնատիպ զգեստը նշանակություն ունի ոչ միայն Հոլիվուդի, այլև քաղաքականության ու պատմության համար։
Լոտի մեկնարկային արժեքը 2-3 մլն դոլար է։ Մինչ աճուրդը այն կցուցադրվի Նյու Ջերսիի և Իռլանդիայի ցուցասրահներում։
Առաջին անգամ զգեստն աճուրդում վաճառվել էր 17 տարի առաջ: Այդ ժամանակ եզակի հագուստի տերն էր դարձել ֆինանսիստ Մարիթ Ցվեյգը, ով զգեստի համար վճարել էր 1.26 մլն դոլար և այն պահել կարգավորվող միկրոկլիմայով հատուկ ցուցափեղկում։


16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55