Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 40 հարցերից միայն 4-ն էին զեկուցվող, որից երեքի հեղինակը Արդարադատության նախարարությունն էր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նախարար Ռուստամ Բադասյանը փաթեթով ներկայացրեց բոլոր երեք հարցերը: Նախագծերով փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում 11 գործող օրենքներում և ներկայացվում էր նոր մշակված «ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Գործագիրը որոշեց բոլոր նախագծերը անհետաձգելի ռեժիմով ուղարկել ԱԺ:
Նախարարի խոսքով փոփոխությունները միտված են վարչարարության պարզեցմանը, մատուցվող ծառայությունների ժամկետի կրճատմանը, որակի բարձրացմանը և իրավական հիմք են ստեղծելու հետագա թվայնացման աշխատանքների պարզեցման համար:
Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ նոր օրենքով առաջարկվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների front և back office ձևաչափով նոր համակարգ սահմանել: Դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կենտրոնները, միասնական գրասենյակները:
Նրա խոսքով, դիմումներն կարող են ընդունել մասնավոր լիազոր օպերատորների և օտարերկրյա պետություններում հյուպատոսարանների կողմից և գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող և որոշում կայացնողների շփումները:
Ըստ Բադասյանի, բոլոր պաշտոնական փաստաթղթերի դեպքում ապոստիլի տրամադրումը միասնական ընթացակարգով կիրականացնի մեկ պետական մարմինը, նաև էլեկտրոնային ձևաչափով:
Նախարարը հավաստիացրեց, որ ծառայությունը մեկ օրում կտրամադրվի, իսկ Էլեկտրոնային դիմումների ներկայացման կարգի սահմանումը հնարավորություն կտա քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների մատուցումն իրականացնել նաև առցանց հարթակի միջոցով: Առցանց անհատ ձեռնարկատեր հաշվառելու համար կվերացվի նաև 3000 դրամ պետական տուրքը:
Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ առաջին անգամ ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկներում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու հնարավորություն կտրվի:
Նախարարը նշեց նաև, որ հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի՝ նոտարական կարգով հաստատված թարգմանությունների ներկայացուման պահանջը և դրանք կարող են ներկայացվել որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ:
Փաթեթում ընդգրկված նախագծերից մեկով կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետները, ներկայիս 10 օրից մինչև 3 ամիս ժամկետի փոխարեն, նոր նախագծով սահմանվել է, որ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս ընկած ժամանակահատվածում դիմողն ինքը կարող է որոշել իր ամուսնության գրանցման օրը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44