Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը 2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցում` իր տան դիմաց, անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած, ապօրինի կերպով պահած հրազենից կրակոց է արձակել 44-ամյա տղամարդու կրծքավանդակի շրջանին: Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքի հետևանքով՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դեռևս 2019թ. դեկտեմբերի 19-ին որոշում էր կայացվել 41-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն թվականի դեկտեմբերի 23-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
2020թ. սեպտեմբերի 8-ին հետախուզման մեջ գտնվող 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է և հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, կալանավորվել: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:55
10:44
10:19
10:04
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
20:45 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03