Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկել է Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողությունների մասին: Սեպտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 9-ին «Հունաստանի նախաձեռնությամբ Հյուսիսատլանտյան խորհրդում, որը ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքական մարմինն է, քննարկվել են Թուրքիայի սադրանքները»:
«Այդպիսով, հունական կողմին հնարավորություն է ընձեռվել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին մանրամասն իրազեկելու Թուրքիայի՝ (Հյուսիսատլանտյան) դաշինքի անդամի ապօրինի եւ սադրիչ գործողությունների մասին, ի վնաս ոչ միայն Հունաստանի, այլեւ հենց դաշինքի թե՛ անվտանգության եւ թե՛ համախմբվածության: Հանգամանորեն ներկայացվել են Թուրքիայի սադիրչ գործողությունները Եգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրականում»,- ասել է կաբինետի ներկայացուցիչը:
«Հավաստվեց նաեւ մեր հայտարարված դիրքոշումը լավածության ապաէսկալացիայի շուրջը: Այսինքն՝ ապաէսկալացիայի անհրաժեշտ պայման է (թուրքական) Oruc Reis-ի (հետազոտական նավի) եւ այն ուղեկցող ռազմանավերի դուրսբերումը Հունաստանի մայրցամաքային ափամերձ ծանծաղուտից»,- ասել է Պեցասը:
ՆԱՏՕ-ն փորձում է հավասարահեռ դիրքորոշում բռնել իր անդամներ Հունաստանի եւ Թուքիայի նկատմամբ՝ նրանց ապաէսկալացիայի եւ երկխոսության կոչ անելով: Դաշինքը կարծում է, որ երկուստեք պետք է իրենց ռազմանավերը հեռացնեն «վիճելի գոտուց». Հունաստանը դա ընկալում է որպես Թուրքիայի դիրքորոշման միանշանակ պաշտպանություն, որն, Աթենքի խոսքով՝ նավերն անօրինականորեն ուղարկել է Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտի շրջան:
Ըստ որում Անկարան ասում է, որ համաձայն է երկխոսության «առանց նախնական պայմանների», Հունասանը դրանց թվին է դասում բոլոր թուրքական նավերի նախնական անհապաղ դուրսբերումն իր ափամերձ ծածաղուտից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33