«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթը տեղեկություններ ուներ, որ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը պատրաստվում է վերադառնալ ակտիվ լրագրության դաշտ: Ըստ մեր աղբյուրների, Եսայանը պատրաստում է նոր հեռուստանախագիծ, որը հեռարձակվելու է ընդդիմադիր կայքերից մեկով: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Մարգարիտ Եսայանին: «Այո, ունեմ նման մտադրություն՝ հեղինակային հաղորդում անել ընդդիմադիր կայքերից մեկում: Այն նախապատրաստական փուլում է: Շուտով կիմանաք՝ ինչպես է կոչվելու, ինչպես է հեռարձակվելու, ինչպիսի ֆորմատով և այլն: Այո, մտադիր եմ դարձ ի շրջանս յուր վերադառնալ ժուռնալիստիկա, որովհետև համոզված եմ, որ նախկին լրագրող երբեք չի լինում: Այսօր մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ կարծում եմ՝ ճիշտ, պրոֆեսիոնալ լրագրության կարիք կա, որքան էլ մենք շատ ունենք պրոֆեսիոնալ լրագրողներ, դրա կարիքը կա: Ես հույս ունեմ, որ հաղորդումը հետաքրքիր կլինի, կդիտվի, արձագանքներ կլինեն: Գուցե հարցեր առաջանան, որ ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ և այլն: Ուզում եմ առիթն օգտագործելով ասել, որ որևէ քաղաքական կողմնապահություն չի լինելու: Լինելու է մաքուր, ազնիվ ժուռնալիստիկա: Այն արժեհամակարգը, սկզբունքները, որոնք ես կրում եմ, հավատարիմ եմ, անփոփոխ են լինելու: Այստեղ երկրորդ կարծիք չկա, բայց արդեն որպես լրագրող լինելու եմ անկողմնակալ և աշխատելու եմ տարբեր քաղաքական ուժերի հետ: Վստահ եմ, որ առաջին իսկ հաղորդումներից հետո հաճելիորեն կզարմանաք և անկողմնակալ, սկզբունքային, ճիշտ ու մաքուր ժուռնալիստիկա կտեսնեք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Եսայանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01