Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին՝ սեպտեմբերի 10-ին, հյուրընկալեց Միջերկրական ծովի պետությունների ղեկավարների «Med 7» գագաթնաժողովը, որը ԵՄ միջերկրածովյան յոթ պետությունների ոչ ֆորմալ խումբ է ու չի ներառում Թուրքիան: Արտակարգ գագաթնաժողովում MED-7-ը հանդես է եկել որպես միասնական ճակատ և պահանջել, որ Թուրքիան դադարեցնի երկրաբանական հետախուզական աշխատանքները Հունաստանի տարածքային ջրերում: Եթե Անկարան չլսի այս կոչը, նրա նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Այս մասին գրում է Euronews-ը։ Փարիզը բազմիցս աջակցություն է հայտնել Աթենքի դիրքորոշմանը՝ տարածաշրջան ուղարկելով ռազմական նավեր և տարածաշրջանում տեղակայելով մարտական ինքնաթիռներ: Ինչն էլ իր հերթին առաջացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի սուր արձագանքը: Որպես հանդիպման հյուրընկալող, Ֆրանսիայի նախագահն ասել է. «Մեր նպատակն է կարգավորել հարաբերությունները Արևելյան Միջերկրական ծովում, մասնավորապես Թուրքիայի հետ, մենք չենք ցանկանում հետագա սրացում: Սակայն մյուս կողմից, սահմանափակող միջոցների ավարտը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հորատումը դադարեցվի, և Անկարան պահպանի Լիբիայի պատերազմող խմբավորումներին զենք մատակարարելու էմբարգոն»: Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ տարածաշրջանի երկրների «աշխարհաքաղաքական խաղերը», որոնք ունեն երկար պատմություն, պետք է ավարտվեն՝ կոչ անելով խաղաղություն ու կայունություն ստեղծել Միջերկրական ծովի ջրերում: Երկրորդ կարևոր թեման միգրացիոն ճգնաժամն էր, որի հիմնական բեռը կրում են Իտալիան և Հունաստանը: Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսը հորդորել է իր գործընկերներին «առերեսվել ճշմարտության հետ. Հունաստանը և Եվրամիության հարավում գտնվող այլ պետություններ կրում են միգրանտների ժամանման հետ կապված որոշումների անտանելի բեռ», և ասել, որ «այսօր Եվրոպան պարտավոր է անցնել աջակցության խոսքերից գործողությունների և գործերի, որոնք ցույց են տալիս, որ նա համերաշխ է մեզ հետ»: Անկարայի հետ կապված հարցերի քննարկման նոր փուլը պետք է կայանա երկու շաբաթ անց Բրյուսելում՝ ԵՄ անդամ երկրների գագաթնաժողովում, որտեղ Գերմանիան, որն այժմ զբաղեցնում է Եվրամիության նախագահությունը, հանդես կգա որպես հիմնական միջնորդ՝ Թուրքիայի հետ բանակցություններում: Նշենք, որ Ֆրանսիայի Կորսիկա կղզում կայացած MED-7-ի հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Իտալիայի, Մալթայի, Պորտուգալիայի և Իսպանիայի առաջնորդները՝ Միջերկրական ծովի արևելյան ԵՄ անդամ Հունաստանի և Կիպրոսի հետ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33