Թուրքիայի արտգործնախարարությունը մեկնաբանել է Միջերկրական ծովում տարվող քաղաքականության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատությունն ուղղված Թուրքիայի ղեկավարությանը, մասնավորապես` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Մակրոնը չի հրաժարվում Անկարային զրպարտելու փորձերից ՝ արտաքին քաղաքական ոլորտում Փարիզի հակաթուրքական ծրագրերի ձախողման ֆոնին: Էմանուել Մակրոնն առաջնորդվում է նախկին գաղութատիրոջ ռեֆլեքսներով ՝ ամբարտավանորեն փորձելով սովորեցնել ուրիշներին: Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները նրա անկարողության և հուսահատության ցուցիչն են»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:
ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձր վարկանիշի վրա՝ նշելով, որ վերջինս որը ընտրություններում առավելագույն աջակցություն է ստացել ընտրողներից:
«Թուրքիայի նախագահի դիրքորոշումը հիմնված է թուրք ժողովրդի աջակցության վրա: Թուրքիայի իշխանություններն ու ժողովուրդը միավորված են և միավորված կլինեն անհիմն հարձակումների դեմ», - ասված է փաստաթղթում:
ԱԳՆ-ն ընդգծել է նաև, որ Միջերկրական ծովում բացառիկ տնտեսական գոտի սահմանազատելը ոչ մի կապ չունի Էմանուել Մակրոնի լիազորությունների հետ:
«ԵՄ շահերի դեմ միակողմանի և սադրիչ քայլեր ձեռնարկող Հունաստանի և հունական Կիպրոսի «փաստաբան» հանդես գալու փոխարեն Փարիզը լավ կաներ տարածաշրջանում երկխոսության և համաձայնության կոչ աներ: Դա պահանջում են ՆԱՏՕ-ի դաշինքի սկզբունքները և ընդհանուր եվրոպական շահերը: Ֆրանսիայի նախագահի ազգայնականությունն ու հավակնությունները նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին՝ վտանգելով Եվրոպայի և ԵՄ շահերը»,-ավելացրել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
«Թուրքիայի գործողությունները քննադատելու փորձերը Ֆրանսիայի կողմից, որը ելք չունի դեպի Միջերկրական ծովի արևելք, անհեթեթ են: Մենք ֆրանսիացի ընտրողների դատին ենք թողնում Մակրոնի խղճուկ վիճակը, որի վարկանիշը հասարակության աչքում անընդհատ ընկնում է»,- ասված է փաստաթղթում:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացիներին կոչ էր արել ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի նախագահ Էրդողանի և նրա կառավարության նկատմամբ:
Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33