Չնայած՝ արդեն պարզ է, որ կառավարությունը հրաժարական է տալու, սակայն տեսնենք, եթե նոր կառավարություն ձևավորվի, որքանով այն կլինի նոր և որքանով կկարողանա համարժեք լինել իրականությանը:
Մեր քաղաքական էլիտան այնքան է մնացել, որ ձեռք է բերել երկու իրար լրացնող հատկանիշ՝ քարացածություն և հոգնածություն:
Այս երկուսը հետևանք են նրա, որ "էլիտաների շրջապտույտ"՝ փոփոխություն, գոյություն չունի: Ինչպես ասում էր հայտնի էլիտարիստ Պարետոն, հասարակության զարգացումը հնարավոր է այն ժամանակ, երբ առկա է իշխողների շրջապտույտ: Իսկ եթե դա էլ չկա, գոնե պետք է իրապես տեղի ունենա "էլիտայի հավաքագրվում"՝ բաց, վստահելի և հասկանալի եղանակով: Այն էլիտան, որը երկար ժամանակ չի համալրվում կամ ստանում է ձևական ու կասկածելի համալրում, "իշխվողների" համար դառնում է խնդիր, քանի որ և ինքն է հոգնում, և հոգնեցնում է մյուսներին: Հենց այսպես էլ տեղի է ունենում էլիտայի "բյուրեղացում" (մեկ այլ հայտնի էլիտարիստ Մոսկայի տերմինաբանությամբ): Ահա այս բյուրեղացած վիճակն էլ թույլ չի տալիս, որպեսզի էլիտան կարողանա տեխնոկրատական մոտեցում ցուցաբերել ու ինչ-որ նորարարական նախաձեռնություններով հանդես գալ, որովհետև քարացածությունը խժռել է նաև պրոֆեսիոնալիզմին:
Ինչ վերաբերում է հոգնածությանը, ապա կրկին նույն պատկերն է. էլիտայի իրական չհավաքագրումն ու երկար ժամանակ շրջապտույտի չենթարկվելը մաշել ու հոգնեցրել է նրա ներկայացուցիչներին: Հոգնած էլիտան էլ չի կարող մենեջերություն անել, ղեկավարել ու կազմակերպել, այսինքն՝ անհնար է դառնում հանրության պահանջմունքները պետական կուրսի վերածելու կամքն ու հնարավորությունը, որովհետև հոգնությունն էլ խժռել է մոտիվացիային:
Արդյունքում, հասարակության քաղաքական համակարգը հանգրվանել է ստատիկ՝ անշարժ, վիճակի մեջ: Չկա դինամիկա, չկա զարգացում: Որպեսզի լինի այդ դինամիկան, համակարգում պետք է փոխարկում լինի, բայց ոչ թե մի ձևից մեկ այլ ձևի, այլ մի որակից մյուսին անցնելու եղանակով՝ հիմնված հանրության պահանջմունքների վրա: Այսպես է հնարավոր կենդանացնել համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ "կարողությունը", որն էլ կլուծի նոր իրողությունների նկատմամբ համակարգի ադապտացնիայի հարցը: Իսկ դա հնարավոր է չքարացած ու չհոգնած էլիտայի պարագայում:
Մի խոսքով, մեզ հիմա պետք է, այսպես կոչված, "մերիտոկրատական" տիպի էլիտա (բարձր որակական հատկանիշների հիման վրա ընտրյալներ), որ կարողանա համարձակ, ոչ կցկտուր, ռացիոնալ և աջակցություն վայելող որոշումներ կայացնել ու դրանք կյանքի կոչել:
22:33
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42