Վրաստանի այն ուսումնական հաստատությունները, որոնք արդեն սկսել են ուստարին, պետք է անցնեն հեռավար ուսուցման մեթոդի, փոխանցում է «Ալիք»-ը։
Նշվում է, որ որոշումը վերաբերում է ինչպես մասնավոր դպրոցներին, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Խոսքն այն կրթական հաստատությունների մասին է, որոնք գործում են սեպտեմբերի 1-ից:
«Նախատեսվում էր Վրաստանում նոր ուստարին մեկնարկել սեպտեմբերի 15-ին, սակայն համաճարակային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված` կառավարությունը որոշում է կայացրել, որ երկրի խոշոր քաղաքներում մինչև հոկտեմբերի 1-ը ուսուցումը հեռավար կլինի: Մնացած բնակավայրերի դպրոցներում ուստարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին: Կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության նախարարությունը հայտարարել է, որ ամռան ընթացքում կարևոր քայլեր են արվել հեռավար կրթության զարգացման ուղղությամբ, ու այժմ երկրի կրթական համակարգը պատրաստ է, որ դասերը կազմակերպվեն ինչպես դպրոցում, այնպես էլ առցանց:
Շարունակվելու է «Հեռուստադպրոց» նախագիծը, արդեն ձայնագրված են 1-ից 12-րդ դասարանների հեռուստադասերը: Դասերը հեռարձակվելու են նաև հայերեն և ադրբեջաներեն` Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների համար: Այս տարվա նորամուծություններից է էլեկտրոնային դասամատյանը, որի միջոցով հնարավորություն կլինի գնահատել աշակերտին, գրանցել նրա հաճախելիությունը: Ամռանը Աջարիա այցելած մոտ 2100 մանկավարժներ կորոնավիրուսի թեստ են հանձնելու: Դպրոցներն արդեն ապահովված են դիմակներով, ախտահանող նյութերով, ջերմաչափիչ սարքերով»,- հայտնում է աղբյուրը։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34