Գնալով ավելանում են ենթադրությունները, որ Միացյալ Նահանգները պատրաստվում են 50 միջուկային մարտագլխիկ տեղափոխել Հունաստան, որոնք պահվում են Թուրքիայի Ինջիրլիք բազայում, գրում է Greek City Times-ը:
Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է վտարել ամերիկացիներին ավիաբազայից, ինչպես նաեւ Վաշինգտոնի պաշտոնյաների` Ինջիրլիքը լքելու փորձերի մասին` Անկարայի գնալով «ահազանգող» արտաքին քաղաքականության պատճառով: Հարցեր են ծագում Ինջիրլիք բազայի ապագայի վերաբերյալ, որտեղ տեղակայված են ԱՄՆ միջուկային մարտագլխիկները, հատկապես` անցյալ տարի Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ լարվածության կտրուկ սրումից հետո:
Էրդողանը դեկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է փակել բազան` ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքներին եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի բանաձեւին:
Էրդողանի վերջին արտաքին քաղաքականությունն ամերիկացի պաշտոնյաներին դրդել է արագացնել Ինջիրլիք ռազմաօդային կայանից դուրս բերման նախապատրաստական աշխատանքները, Washington Examiner-ին հայտնել է հանրապետական ավագ սենատոր Ռոն Զոնսոնը եւ ամերիկացի վերլուծաբանները:
«Մենք Հունաստանին արդեն որպես այլընտրանք ենք դիտարկում»,- ասել է Զոնսոնը: Զոնսոնի հայտարարությունները հնչեցվել են այն ժամանակ, երբ լարվածությունը սրվեց մի կողմից Անկարայի եւ Աթենքի եւ Նիկոսիայի միջեւ, իսկ մյուս կողմից` ածխաջրածնային պաշարների պատճառով Միջերկրական ծովի արեւելքում:
Մինչդեռ, ինչպես նշել է Զոնսոնը, ԱՄՆ-ն ընդլայնում եւ բարելավում է ռազմական համագործակցությունը Հունաստանի հետ:
Greek Times-ը գրում է, որ Էրդողանը գնալով մեկուսանում է այս սրման մեջ` նշելով, որ Թուրքիան չի ստացել որեւէ պետության աջակցությունը Հունաստանի եւ Կիպրոսի դեմ իր ագրեսիվ գործողությունների դեմ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33