Մեկնարկել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանը: Ազգային ժողովը նախ քննարկեց հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագծերը:
Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որ ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը և որը ստացել էր հանձնաժողովի բացասական եզրակացությունը, չընդրգվեց լիագումար նիստերի օրակարգ:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, ով նշեց. «Բոլորս գիտենք մեր երկրում տիրող սոցիալական իրավիճակի մասին, հասարակության շատ խավեր ներկայում սոցիալական դժվարագույն իրավիճակում են, մեր նպատակը նրանց սոցիալական վիճակը բարելավող նախագծեր բերելն է, նրանց վիճակը բարելավելու համար»:
Ըստ նրա՝ նախագիծը շատ պարզ է. «Նախագծով առաջարկվում է միայնակ, տարեց և անժառանգ կենսաթոշակառուներին հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում՝ նվազագույն կենսաթոշակի 20 տոկոսի չափով, ամսական 5000 դրամ, այդպիսիք, ըստ նախարարության տրամադրած տվյալների, 11 252-ն են: Այսինքն՝ նախագծի համար օրենք դառնալու դեպքում կծախսվի մոտավորապես 710 մլն դրամ»։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանն էլ պարզաբանեց, թե ինչու է հանձնաժողովը տվել բացասական եզրակացություն: «Մեր հանձնաժողովում քննարկման ժամանակ էլ ասացի, որ այդ բարի մղումներով նախագիծն իր մեջ որոշակի վտանգներ է պարունակում, այն առումով, որ թվացյալ տպավորություն է սստեղծում, թե մեր հանձնաժողովն առանց հիմնավորման տվեց բացասական եզրակացություն: Բանն այն է, որ նախագիծը ներկայացնելու ընթացքում հիմնավորումները բոլորովին այլ նախագծի մասին էին»,- ասաց նա:
Տիգրանյանը հիշեցրեց, որ իրենք ընդունել են սոցիալական բնակարանային ֆոնդում միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական օգնություն ցուցաբերելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը՝ ներկայացված կառավարության կողմից, որն օրենք է արդեն և գործում է, որով սահմանել են, որ սոցիալական բնակարաններում ապրող միայնակ տարեցները կամ կենսաթոշակառուները արդեն իսկ օգտվում են կոմունալ ծառայությունների համար պետության աջակցությունից: «Նախագիծն արմատական վերանայման կարիք ունի և այս պահին այն չի կարող ստանալ դրական եզարակցություն, ուստի խնդրում եմ դեմ քվեարկել նախագծին, քանի որ այն վերանայման կարիք ունի»,- ասաց պատգամավորը:
Հարցը դրվեց քվեարկության և կողմ՝ 35, դեմ՝ 72, ձեռնպահ՝ մեկ ձայների հարաբերակցությամբ հարցը չներառվեց նիստերի օրակարգ:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03