Մենք որոշել ենք ու չենք մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը, որովհետև քանիցս ասել ենք, որ այստեղ խախտված են հստակ ընթացակարգեր։ Այս մասին Աժ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, դիմելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով հարցրել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, թե ինչո՞ւ ՍԴ դատավորի թկենածուների և խմբակցությունների միջև հանդիպում չի կազմակերպվել, ասաց. «Պարոն Մարուքյան, ես եմ ուզում Ձեր հարցին պատասխանել իրենց փոխարեն. ես և Դուք որպես երկար տարիների պառլամենտականներ, հստակ գիտենք, որ կա քաղաքական մշակույթ ներկայացնող սուբյեկտը, և նաև իրենց թեկնածուները պետք է շահագրգիռ լինեն խորհրդարանում ներկայացված ոչ միայն մեծամասնության, այլ նաև փոքրամասնության խմբակցություններին ներկայացնել իրենց տեսլականը, պատասխանել հարցերին, բայց քանի որ այս ամսիների ընթացքում մենք տեսանք, որ ՍԴ դատավորների թկենածուների շուրջ շեքսպիրյան կրքեր են բորբոքվում հենց նույն խմբակցության ներսում, դանիական շեքսիպիրյան ժամանակի արքունիքը գլուխը պատին է տվել այդ ներքին խարդավանքների, ներքին հոսանքերի շուրջ, այս մարդիկ հասկացել են՝ այդ խնդիրները որոշվում են այստեղ և ուստի հանդիպել երկու այլ խմբակցությունների հետ համարել են աննպատակահարամար»:
Ապա դիմելով Աժ նախագահին՝ Զոհրաբյանն ասաց, որ սա ինքը համարում է հետընթաց։ «Իմ 13 տարվա պառլամենտական գործունեության մեջ չի եղել դեպք, որ մենք գնանք, խնդրենք թեկնածուին՝ մի հատ կարո՞ղ ես գալ, մեզ հետ հանդիպել: Թեկնածուները, որոնք ակնկալել են ոչ թե միայն մեկ խմբակցության քվեն, այլ՝ մնացած բոլոր խմբակցությունների քվեն, ցանկացել են լինել կոնսենսուսային թեկնածու. իրենք պետք է շահագրգիռ լինեին հանդիպումներն անցկացնելու և նախաձեռնելու համար»,- շեշտեց պատգամավորը:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03