Այս նախագիծն աբսուրդային է, և տուգանքներով հնարավոր չէ բացառել կեղծիքներն ու ապատեղեկատվությունը։ Այս մասին «Խոսքի ազատության դեմ ճնշումները թեմայով» կլոր սեղան քննարկմանը հայտարարեց Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նախագծին, որով առաջարկվում է վիրավորանքի համար նախկին 1 մլն դրամի համար սահմանել 5, զրպարտության համար՝ նախկին 2 մլն դրամի փոխարեն՝ 10 մլն դրամ տուգանք։
«Մենք պետք է նայենք՝ ինչ իշխանություն ունենք, ինչ քաղաքական ոլորտ ունենք։ Եթե մեր քաղաքական ոլորտում գրեթե ամեն ինչ հիմնված է ստի և կեղծիքի վրա, իսկ վերջին շրջանում բազմաթիվ փաստեր կան այդ մասին, որ նույնիսկ պաշտոնական հայտարարություննները, վարչապետի կողմից հնչեցված տվյալները սուտ են։ Չեմ ասում՝ միտումնավոր սուտ է ասում, գուցե իրեն են սխալ տվյալներ տրամադրում, ապա իշխանական թևի պատգամավորի կողմից նման նախագիծն ուղղակի ծիծաղելի է»,-ասաց նա։
«Որպես ԶԼՄ ղեկավար՝ ես հասկանում եմ՝ ինչ է ԶԼՄ-ի համար հավելյալ ֆինանսական բեռը՝ ծանրաբեռնել ինչ-որ տուգանքներով, ինչը միանշանակ խաթարելու է ԶԼՄ-ի գործունեությունը, գուցե նաև հանգեցնի դրա փակմանը»,-հավելեց նա։
Վերջինիս կարծիքով՝ ԶԼՄ-ները՝ որպես 4-րդ իշխանություն, պետք է ստանձնեն իրենց իշխանությունը։ «Կարծում եմ՝ յուրաքանչյուր ԶԼՄ պետք է իր «սև ցուցակում» ներառի ու չլուսաբանի այն քաղաքական գործիչներին, որոնք հանդես են գալիս ԶԼՄ-ների իրավունքների ոտնահարմանն օժանդակող նախագծերով, փորձում են որևէ կերպ սահմանափակել խոսքի ազատությունը։ Քաղաքական գործիչը նույնպես պետք է ունենա պատասխանտվության ենթարկվելու ինչ-որ մեխանիզմ։ Քի՞չ են քաղաքական գործիչները, որ ԶԼՄ-ներին մեղադրում են սուտ տարածելու մեջ, բայց իրենք են սուտ տարածում․ առաջին սուտասանները հենց քաղաքական գործիչներն են, իրենց ո՞վ պետք է պատժի»,-նշեց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ վերջին ժամանակահատվածում լրագրողները մի փոքր կաշկանդված են, վախենում են, օրինակ, ֆեյքային հարձակումներից։
«Սա նույնպես խնդիր է, և լրագրողները, ընտրելով այս ոլորտը, պետք է հասկանան, որ սա նույնպես փուլ է, որ պետք է հաղթահարեն։ Նրանք պետք է դառնան ավելի համարձակ, և հենց նրանք առաջին հերթին պետք է կարողանան թույլ չտալ նման նախագծերի՝ դաշտ մտնելը։ Քաղաքական գործչի մտքով անգամ չպետք է անցնի մամուլի ազատությունը սահմանափակող որևէ նախագիծ առաջարկել։ Ես սա ընկալում եմ որպես ԶԼՄ ոլորտի թուլացում»,-ասաց Անի Հովհաննիսյանը։
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03