ԱԺ այսօրվա նիստում «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյան հարց ուղղեց ՍԴ անդամի թեկնածու առաջադրված
Երվանդ Խունդկարյանին. «Դուք և Ձեր որդիները ապրում եք Երևանում, բայց Ձեր որդիներից մեկը իր բանակային ժամկետային զինվորական ծառայությունն անցկացրել է Երևանում: Մյուս որդին, որը հիմա ծառայում է, նորից, ինձ հասած տեղեկություններով, գտնվում է արտոնյալ պայմաններում և դիրքեր չի բարձրանում՝ այն պարագայում, երբ որ ինքներդ Մեղրիում եք ծառայել: Կուզենայի իմանալ, թե ինչպե՞ս է ստացվել, որ ապրելով Երևանում, Ձեր որդին ծառայել է Երևանում: Երվանդ Խունդկարյան-Այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն իմ բնավորությունը գիտեն ընդհանրապես իմ վարքագիծն իմ ընտանիքի անդամների հարցում: Իմ ավագ որդին ծառայել է ազգային բանակում և ծառայությունն անցկացրել է պատվո պահակախմբի համապատասխան ստորաբաժանումում: Երկրորդ որդիս ներկայումս գտնվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ, որն անցկացնում է ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից մեկում և ասեմ նաև, որ ծառայությունն իրականացնում է նույն մեթոդներով ու սկզբունքներով՝ ինչպոս բոլոր զինվորները և ներկա պահին, արդեն մեկ և կես ամիս է գտնվում է դիրքերում: Այնպես, որ այն տեղեկատվությունը, որը դուք ունեք, իրականությանը չի համապատասխանում: Իսկ թե ինչու է X և Y պարագայում Պաշտպանության նախարարության որոշմամբ զինվորը հայտնվել է X կամ Y զորամասում, ես չէ որ այդ լուծումը կամ հարցի պատասխանը պետք է տամ: Ես որևէ միջոց այդ ուղղությամբ չեմ ձեռնարկել: Կրկնում եմ, ներկայում ծառայող իմ որդին, որևէ արտոնություն որևէ զինվորի նկատմամբ չունի և չի ունեցոլ, ինչպե և ավագ որդին: Թագուհի Թովմասյան- Ես ուղակի ուզում էի իմանալ թե ձեր մասնակությունը ինչքան է եղել ձեր որդիների երևանում ծառայելու գործում: Երկրորդի դեպքում ուրախ եմ, որ արձանագրեցինք իրողությունը, կցանկանայի, որ նշեիք տարածաշրջանը, թե որտեղ է նա ծառայում: Կցանկանայի պարզաբանում մտցնեիք, նախկին օմբուդսմենի զեկույցի վերաբերյալ, որում մասնավորապես ասված էր, որ ժամանակին գործել է մի սխեմա՝ Արման Մկրտումյանի և փաստորեն ձեր գլխավորությամբ, որ բոլոր այն անցանկալի դատավորները, որոնք չեն իրականացրել ձեր հրահանգները և չեն կայացրել այն վճիռները, որոնք եղել են ցանկալի, այնուհետև կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, քանի որ Մկրտումյանը, լինելով կարգապահական հանձնաժողովի նախագահ, ունեցել է դատավորներին պատժելու այդ լիազորությունը: Երվանդ Խունդկարյան-Ես նորից եմ կրկնում և հավաստում, որ որևէ միջամտություն ավագ որդուս ծառայության և դրա վայրի առումով ես ոչ ունեցել եմ, ոչ էլ կարող էի ունենալ և ոչ էլ ինձ թույլ կտայի այդ հարցով որևէ մեկին դիմել: Ինչ վերաբերում է Արման մկրտումյանի հետ ինչ-որ սխեմաներ մշակելուն և Ձեր բնորոշմամբ չենթարկվող դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելուն, ապա ես պաշտոնապես իմ մասով հերքում եմ տեղեկությունը: Իմ կողմից նման որևէ գործողություն ոչ կատարվել է, ոչ էլ կարող էր կատարվել: Դատավորներին կարգապահական պատասխանատվության երնթարկելու հարցում ես՝ որպես քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, որևէ իրավասություն չեմ ունեցել և երբևէ, թե գրավոր, թե բանավոր նախաձեռնություն իմ կողմից չի իրականացվել:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
15:11 25.06.25
14:24 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03