Եգիպտոսի Արաբական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպեց Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։ Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի հարցերը և ուղենշելու համագործակցության հեռանկարները: «Հայ ժողովուրդը պատմամշակութային ամուր կապերով է միահյուսված Եգիպտոսին և արաբական աշխարհին, որոնց հետ անցել է համատեղ պատմական մի մեծ ուղի: Հարաբերությունները մեր երկրների և ժողովուրդների միջև վստահության և իրական բարեկամության վառ արտահայտություն են», - նշեց նախարարը: Երկուստեք ընդգծվեց հայ համայնքի պատմական ներդրումը Եգիպտոսի պետական և հասարակական կյանքում։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ եգիպտահայ համայնքը հանդիսանում է երկու երկրներն իրար կապող կամուրջ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության կուտակված զգալի ներուժն ու զարգացման դինամիկան՝ ընդգծելով երկկողմ բազմաոլորտ օրակարգի հարստացմանը միտված քայլերի ձեռնարկման և համատեղ ծրագրերի կյանքի կոչման անհրաժեշտությունը: Որպես հեռանկարային ուղղություններ՝ առանձնացվեցին դեղագործության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները: Բազմակողմ համագործակցության առումով նախարարները կարևորեցին միջազգային և տարածաշրջանային կառույցներում, այդ թվում՝ ԵԱՏՄ, Աֆրիկյան միության շրջանակներում ավելի սերտ և հետևողական շփումներն ու փոխադարձ աջակցությունը։ Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդման կարևորությունը և միջազգային համագործակցության դերն անդրազգային սպառնալիքների չեզոքացման գործում, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորումը։ Նախարարներ Մնացականյանը և Շուքրին կրոնական խմբերի պաշտպանությունն առանձնացրեցին որպես համագործակցության կարևորագույն ոլորտ միջազգային ասպարեզում։ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև նոր տիպի կորոնավիրուսի և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով իրականացվող քայլերի շուրջ:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03