Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) կրկին իջեցրել է 2020թ․ նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը եւ այժմ սպասում է օրական 9,46 միլիոն բարելով դրա կրճատմանը՝ մինչեւ նախորդ տարվա օրական 90,23 միլիոն բարել մակարդակ, ասվում է ՕՊԵԿ-ի սեպտեմբերյան զեկույցում, հայտնում է Reuters-ը։ Օգոստոսին ՕՊԵԿ-ը ակնկալում էր 2020թ.պահանջարկի նվազում՝ օրական 9,06 միլիոն բարելով` մինչեւ օրական 90,63 միլիոն բարել: Պահանջարկի կանխատեսումը իջեցվեց Ասիայում, հիմնականում՝ Հնդկաստանում սպառման սպասվածից թույլ վերականգնման պատճառով: ՕՊԵԿ-ը կանխատեսում է, որ 2021թ․ աշխարհում նավթի պահանջարկը կաճի օրական 6,62 միլիոն բարելով՝ հասնելով օրական 96,86 միլիոն բարելի: Օգոստոսին կարտելը ակնկալում էր, որ պահանջարկը կբարձրանա օրական 7 միլիոն բարելով՝ կազմելով օրական 97,63 միլիոն բարել: Շուկայի վրա COVID-19 համավարակի հետագա հնարավոր բացասական ազդեցությունից զատ, ՕՊԵԿ-ը 2021թ․ իր կանխատեսման մեջ հաշվի է առնում Ասիայում պահանջարկի վերականգնման դանդաղման ռիսկը: Միջինը 2019թ․ նավթի համաշխարհային պահանջարկը կազմում էր օրական 99,69 մլն բարել: ՕՊԵԿ-ը ակնկալում է, որ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրների հեղուկ ածխաջրածինների արտադրությունը 2020-ին տարեկան կտրվածքով կնվազի 2,7 միլիոն բարելով` կազմելով օրական 62,5 միլիոն բարել: Ընթացիկ կանխատեսումը վերանայվել է օրական 0,36 միլիոն բարել ավելացման կողմը՝ հունիսին ԱՄՆ արտադրության սպասվածից արագ աճի ֆոնին, երբ երկիրը նախորդ ամսվա համեմատ ավելացրեց օրական 1 միլիոն բարել հեղուկ ածխաջրածինների արտադրություն: ՕՊԵԿ-ը նշում է, որ ԱՄՆ-ից բացի հումքի արտադրության վերականգնում տեղի է ունենում Կանադայում եւ Լատինական Ամերիկայում: ՕՊԵԿ-ը չի նախատեսում 2020-ին սեփական նավթի արդյունահանման կանխատեսում, սակայն նշում է, որ օգոստոսին կարտելի անդամ 13 երկրների արտադրությունն աճել է օրական 0,76 միլիոն բարելով՝ հուլիսի համեմատ կազմելով օրական 24,05 միլիոն բարել: Հիմնական աճը գրանցվել է Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Ալժիրում եւ Անգոլայում: 2019 թվականին ՕՊԵԿ կարտելն օրական արտադրել է 29,34 միլիոն բարել, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով՝ օրական եղել է 28,28 միլիոն բարել, երկրորդ եռամսյակում՝ օրական 25,61 միլիոն բարել, վկայում են կազմակերպության տվյալները: Ընդ որում՝ ՕՊԵԿ-ը 2020-ին կանխատեսում է Ռուսաստանում նավթի եւ գազի կոնդենսատի արտադրության անկում` օրական 1,1 միլիոն բարելով` 2019-ին օրական մինչեւ 10,3 մլն բարելի համեմատ:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01