Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը ժամանել է Լիբանան տեղի իշխանություններին աջակցություն ցույց տալու Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից պոտենցիալ ճառագայթումային սպառնալիքի հետազոտության նպատակով: Սեպտեմբերի 14-ին այդ մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում։ Գրոսսին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն սերտորեն համագործակցում է Լիբանանի իշխանությունների հետ Բեյրութի առողջապահության ոլորտում եւ ենթակառուցվածքում նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո վնասի գնահատման համար: «ՄԱԳԱՏԷ-ի՝ օգնության ցուցաբերման պատվիրակությունը՝ մասնակից պետություններից Արձագանքման եւ օգնության ցուցաբերման ցանցի (ՌԱՆԵՏ) խմբերի ներգրավմամբ սեպտեմբերի 12-ին ժամանել է Լիբանան եւ այսօր ձեռնամուխ կլինի ճառագայթումային հետազոտությունների, նուշառման եւ վերլուծումների անցկացման, ինչպես նաեւ ճառագայթման պոտենցիալ սպառնալիքների մասին խորհրդատվության գործում աջակցություն ցույց տալու աշխատանքին»,- նշել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը: ԼԱՆԵՏ արձագանքման եւ օգնության ցուցաբերման ցանցը ՄԱԳԱՏԷ-ի մասնակից պետություններին աջակցություն է ցույց տալիս ճառագայթումային հետազոտման, ճառագայթաակտիվ աղտոտման մակարդակների որոշման, ռադիոլոգիական ստուգման անցկացման եւ ռադիոնուկլիդների հայտնաբերման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33