Նոր Զելանդիայի Քրայսթչերչեի գրադարաններից մեկը հաստատության պատերի մեջ լռություն եւ հանգստություն ապահովելու արտասովոր մեթոդ է մտահղացել: The Guardian-ի փոխանցմամբ՝ տեղադրվել է հատուկ սարք, որը մոծակի բզզոցին նման ձայն է արձակում. գրադարանավարները հույս ունեն այս կերպ հեռացնել շենքի մոտ թրեւ եկող երիտասարդներին:
Սարքը բարձր հաճախականության բաբախող ձայն է ստեղծում, որը լսելի է 15 մետր շառավիղ հեռավորությունից։ Սարքը հենց այդպես էլ գովազդվում է՝ «դեռահասների ուլտրաձայնային զսպիչ», քանի որ լսելիքը ծակող ձայնը լսում են հիմնականում մինչեւ 25 տարեկան երիտասարդները, որոնք, ի տարբերություն տարեց մարդկանց, որպես կանոն, ավելի սուր լսողություն ունեն:
Քրայսթչերչեի Գրադարանների խորհրդի ղեկավար Կարոլին Ռոբերթսոնն ասել է, որ գրադարանը, որտեղ տեղակայվել է սարքը, երիտասարդների հետ կապված խնդիրներ ուներ, հետեւաբար Խորհուրդը հարկադրված էր գործել: «Հաճախորդներն աշխատակիցներին բողոքում էին դեռահասների վախեցնող վարքագծի, վիրավորանքների մասին: Նրանք գրադարանում իրենց հարմարավետ չէին զգում»,- ասել է Ռոբերթսոնը:
Տեղի մանկական գրադարանավարը սարքի տեղակայման հետ համաձայն չէ. նա տարօրինակ է համարում սարքն աշխատանքային ժամերին օգտագործելը, քանի որ իրենք պարտավոր են խրախուսել երեխաների ընթերցանությունը:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55