Արագածոտնի մարզի Ուջան գյուղում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի նպատակն է ծանոթացնել լայն հանրությանը մեծ և փոքր ժողովուրդների սովորույթներին և ավանդույթներին, ժողովրդական արվեստին ու արհեստներին և հետաքրքրել երիտասարդ հայ կինոգործիչներին ազգագրական և մարդաբանական նյութով՝ խթանելով նրանց որոնումներն այդ ուղղությամբ: Համավարակի պայմաններում այս տարի չկարողացան Հայաստան ժամանել ժյուրիի արտասահմանցի անդամները և ռեժիսորները, սակայն, ժամանակի ոգուն համահունչ, նրանք ողջույնի խոսքեր հղեցին տեսաուղերձի միջոցով։ Նրանք իրենց ափսոսանքն հայտնեցին, որ չեն կարողացել անձամբ ներկա գտնվել փառատոնին և ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանին և հայերին, քանի որ, ըստ փառատոնի կանոնների, արտերկրի հյուրը փառատոնի օրերն անցկացնում են ուջանցիների տանը՝ վայելելով տեղի բարիքները և ծանոթանալով հայ գյուղի ու գյուղացու կյանքին։ Փառատոնի բացմանը ներկայացվեցին հատվածներ իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրի «Ուջանյան պատմություն» ֆիլմից, որը նա ստեղծել է նախորդ տարի Ուջան այցելության տպավորությունների ներքո։ Փառատոնի առաջին ֆիլմը Դարիա Լիտվիչենկոյի և Մհեր Համբարձումյանի «Օդակայան»-ն էր, որը պատմում է Տալլինի օդակայանի մասին կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը։ Ֆիլմերը ցուցադրվում են ամեն օր Ուջան գյուղում՝ բացօթյա տարածքում։ Մուտքն ազատ է։ Ծրագրին և ֆիլմերի ժամանակացուցին կարելի է ծանոթանալ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի պաշտոնական կայքում։
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44