Հունաստանը ցանկանում է արդիականացնել իր սպառազինության մեջ գտնվող ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգերը՝ դրանք PMU-1-ից բարձրացնելով PMU-2 մակարդակի: Այդ նպատակով Աթենքը բանակցություններ է սկսել Մոսկվայի հետ: Այս մասին գրում է թուրքական մամուլը՝ հղում անելով հունական DefenceNet-ին, հայտնում է Էրմենիհաբերը։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը Ռուսաստանի հետ այս ռազմական համագործակցության համար ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չի ենթարկվի, քանի որ ի տարբերություն Թուրքիայի՝ այս դեպքում խոսքը վերաբերվում է ոչ թե նոր զենքի գնմանը, այլ եղածի արդիականացմանը: Ըստ տեղեկությունների՝ նախատեսվում է ռուսական համակարգերի թիրախի խոցման հեռավորությունը 150-ից հասցնել 200կմ-ի և դրանք կրկին տեղակայել Կրետե կղզում: Վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում (հունական կղզիների մոտ) Թուրքիայի նավթագազային որոնումների պատճառով ավելի սրված հույն-թուրքական լարվածության ֆոնին այս լուրը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում: Ավելացնենք, որ Հունաստանն ու Թուրքիան վերջին 1 ամսվա ընթացքում մեկը մյուսի հետևից զորավարժություններ են անցկացնում Միջերկրական ծովում: Հիշեցնենք, որ Հունաստանը ՆԱՏՕ- անդամ եզակի երկրներից է, որ ձեռք է բերել ռուսական С-300 ՀՕՊ համակարգեր: 1990-ականների վերջին ձեռք բերված համակարգերը տեղակայվել էին Կիպրոսում, սակայն Թուրքիայի կտրուկ արձագանքը ստիպել է տեղափոխել դրանք՝ Կիպրոսից տանելով Կրետե կղզի, իսկ ավելի ուշ Աթենքը այդ համակարգերը սկսել է շահագործել ըստ իր պահանջների։ Ըստ տեղեկությունների՝ Հունաստանն ունի 2 միավոր С-300 համակարգ և 96 միավոր48N6E1 հրթիռներ:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01