Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կառուցումից՝ 1969 թվականից մինչև օրս դպրոցը երբևէ չի հիմնանորոգվել: Կոսմետիկ նորոգում վերջին անգամ եղել է շուրջ 20 տարի առաջ, մինչդեռ այսօր մարզադպրոցն ունի շուրջ 200 սան: Այստեղ են մարզվում նաև սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքական թիմի անդամները, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոններն ու մեդալակիրները: Զրուցելով քաղաքապետի հետ՝ Հայաստանի մարմնամարզության և ակրոբատիկայի ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Ազարյանը նկատել է, որ շենքային և գույքային պայմանները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, այլև հնարավորություն չեն տալիս մարզիկներին լիարժեքորեն մարզվելու: Քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր վերանորոգել մարզադպրոցը, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենք կառուցելն է. «Իրավիճակի լուծումներից մեկն այն է, որ զրոյից կառուցվի նոր շենք՝ միջազգային չափանիշներով, ինչպես որ մեզ պետք է: Կարծում ենք, որ այն պետք է լինի սպորտային միջավայրում: Այսօր պահին քննարկվում է մի քանի տարբերակ: Կառուցման ընթացքում նաև մարզադպրոցի աշխատանքը չի կանգնի: Իրականում լավ կլիներ հենց այստեղ՝ նույն տեղում ունենայինք նոր դպրոց, բայց այդ դեպքում աշխատանքները կտևեն մի քանի տարի»,- ասել է քաղաքապետը: Տարածքի վերջնական ընտրությունը կարվի առաջիկայում: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներին ընթացք տալ հնարավորին սեղմ ժամկետում: Նոր շենք՝ նոր ենթակառուցվածքներով, մարզագույքով և հարմարավետ պայմաններով ունենալու համար նախ կհայտարարվի նախագծային մրցույթ:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44