ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ Yerkir.am-ը զրուցել է արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության, քաղաքական զարգացումների և Սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացների մասին: Ըստ Շարմազանովի՝ կառավարությունն իր ապաշնորհ գործողություններով նպաստել է Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը: «Կառավարության աշխատանքի լավագույն գնահատականը, ցավոք, այն՝ հազարից ավելի մահերն են, որոնք կան: Մեր ընդդիմախոսները կարող են ասել՝ հո Նիկոլ Փաշինյանն իր տնի՞ց չի բերել կորոնավիրուսը: Ակնհայտ է, որ իր տնից չի բերել, բայց ամեն ինչ պետք է դիտել համեմատության մեջ: Եթե դիտարկում ենք մեր հարևան Վրաստանի և մեր պետության քայլերը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի, ապա տեսնում ենք, որ կորոնավիրուսի դեմ կարելի էր ճիշտ պայքարել, այլ ոչ թե համաճարակն օգտագործել սեփական քաղաքական նպատակներով»,- նշում է նա:
Խոսելով ՀՀԿ քաղաքական օրակագի մասին՝ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ ՀՀԿ քաղաքական օրակարգը շատ պարզ է՝ կառավարության ամբողջական հրաժարական, անցումային կառավարության ձևավորում ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Մենք պայքարել և պայքարելու ենք բացառապես օրինականության և Սահմանադրության շրջանակներում, և այդ պայքարի ճանապարհին չեմ բացառում նաև համագործակցությունը շատ այլ քաղաքական ուժերի հետ»,- նշում է նա: Շարմազանովն ընդգծում է, որ թեև յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր սեփական օրակարգը, բոլորը համակարծիք են, որ այն, ինչ այսօր իրականացնում է կառավարությունը, չի սպասարկում ՀՀ թե՛ պետական շահը, թե՛ անվտանգությունը: «Ժողովրդավարությունը Հայաստանում ավարտվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «կա՛մ ես կընտրվեմ ՀՀ վարչապետ, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա», երբ փողոցը ուլտիմատում ներկայացրեց ՀՀ-ին, երբ փողոցը և փողոցում գտնվող առաջնորդը շանտաժի ենթարկեցին ՀՀ-ին: Չեմ ասում, թե մեր ժամանակ խնդիրներ չեն եղել, բայց այս կերպ պետական ինստիտուտների դեմ պայքարելը, այս ձև և այս չափով կառավարման հիմնական սկզբունքը, իշխանությունների տարանջատման սկզբունքը խախտելը ես նույնիսկ Տեր-Պետրոսյանի ժամանակ չեմ հիշում: Չնայած փակվում էին կուսակցություններ, մամուլի դեմ կար արշավանք, բայց նման տոտալ ճնշում ես չեմ հիշում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44