Գյուղացին մեղավոր չէ, որ իր քրտնաջան աշխատանքի արդյունքում առատ բերք է ստացել և այսօր էլ արդարացիորեն պահանջում է, որ մթերվի իր արտադրանքը, որպեսզի ինքը գումար ստանա և կարողանա սպառել իր վարկերը…
Գործարարը մեղավոր չէ, որ Ռուսաստանում ստեղծված ֆինանսատնտեսական պրոբլեմների պատճառով չի կարողանում վաճառել իր արտադրանքը, հետևաբար` գումար և պահեստավորման տեղ չունի մթերելու գյուղացու արտադրանքը (ի դեպ, գործարարը ևս վարկային պարտավորություններ ունի):
Կառավարությունը ևս մեղավոր չէ ստեղծված իրավիճակի համար, և մեծ հաշվով չի կարող ստիպել գործարարներին լրացուցիչ վարկային պարտավորություններ ստանձնելով` մթերել գյուղացիների բերքն ու սեփական ընկերությունը կանգնեցնել սննկացման ճանապարհին:
Նախորդ տարի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչ-որ կերպ խնդրելով, համոզելով գործարարներին, կարողացավ մթերել գյուղացիների առատ բերքը, բայց շատ ընկերություններ մինչև այսօր գյուղացիների փողը չեն վճարել :
Եվ այսօր նոր վարչապետը կրկին կանգնելու է գյուղացու բերքը մթերելու դժվարագույն խնդրի առջև, և եթե համակարգային փոփոխություններ տեղի չունենան` տարեց տարի այս խնդիրը էլ ավելի է բարդանալու:
Կարծում եմ` այս դեպքում կառավարությունը պետք է ոչ միայն կանգնի գյուղացու կողքին` ստիպելով գործարարներին մթերել նրա բերքը, այլ` նախ և առաջ կանգնի գործարարների կողքին` փորձելով վարկային և հարկային արտոնություններ տրամադրել` դժվարին վիճակում հայտնված մեր գործարարներին:
Միգուցե գործարարներին պետք է վարկային արձակո՞ւրդ տրամադրել, կամ նրանց դոլարային վարկերը փոխարինել ռուբլիով:
Փոխանակ ուրախանաք առատ բերքով. այն «չարիք» է դառնում և՛ գյուղացու, և՛ գործարարի համար:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44