«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը չենք տեսնում, որովհետև նա իր գործունեության ընթացքում աչքի է ընկել բացառապես տարատեսակ տրասնգենդերների հետ՝ հասկանալի չէ՝ կրթության, գիտության, մշակույթի, թե սպորտի ոլորտի նյուանսները քննարկելով»,- Աժ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ԿԳՄՍ նախարարին աշխատանքից ազատելու մասին վարչապետին դիմելու ԱԺ որոշման նախագծի քվեարկումից առաջ:
Պատգամավորը հայտարարեց, որ խմբակցությունը բացարձակ անհարիր է համարում Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթի ավարտական հատվածը, ինչպես նաև դրան հաջորդած գնահատականները, թե´ գրառումների, թե´ մնացած գնահատականների մասով՝ դրանք համարելով ոչ կոռեկտ և բարեկրթության սահմաններն անցնող:
Պատգամավորը բացասական գնահատեց նաև ԿԳՄՍ նախարարի կողմից Հայ եկեղեցու առարկան կրթական ծրագրից դուրս բերումը, այն դեպքում, երբ որ թե´ ազգաբնակչությունը, թե´ Հայ առաքելական եկեղեցին դեմ էին արտահայտվել դրան:
Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ իր խմբակցությունը միանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած նախարարաին պաշտոնից զրկելու նախաձեռնությանը:
«Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցն առաջարկեց գնահատականներ տալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, որը, ըստ նրա, բարեկրթության նորմերը չի ճանաչում՝ տարածելով կեղծ և սուտ տեղեկատվություն:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը մակունցի ելույթը հարիր չհամարեց և նկատեց, որ քննարկվող թեման ոչ մի առնչություն չուներ Գևորգ Պետրոսյանի հետ:
ԱԺ-ն 35 կողմ և 84 դեմ ձայներով մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետին ԱԺ միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ առաջարկությունը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44