ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն այսօրվա կառավարության նիստում հայտնեց, որ իրենց հաշվարկներով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի տարածքում մեկ քմ բնակմակերեսի միջինացված արժեքը 333 հազար դրամ է: Հիմք ընդունելով այդ տվյալները կառավարությունն այսօր 18 մլրդ 207,5 մլն դրամ հատկացրեց օգոստոսին գազի պայթյունից փլուզման հետևանքով անօթևան մնացած 12 ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանից փորձեց պարզել շենքի փլուզման պատճառները: «Ես որքան հասկանում եմ՝ սա կամ պետք է լինի շահագործման կանոնների խախտում, կամ որևէ այլ հանգամանք: Այնուամենայնիվ, սա լավ առիթ է, որ պատճառները քննարկենք, հետևանքները հասկանանք, որովհետև այս ծախսն ինչ-որ ձևով պետք է արձանագրվի որպես պատճառված վնաս՝ ինչ-որ մեկի մեղքով»,- նկատեց Գրիգորյանը: Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց, որ դեպքի առիթով քրեական գործը է քննվում, որի մասին տեղեկություն չունի: Հայտարարելով, որ քննությունը պետք է պարզի, թե ինչ հարաբերություններ են առաջանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ անօթևան ընտանիքներն այս ընթացքում բնակվում են վարձով, որի գումարը կառավարությունն է տվել:Պատասխանելով վարչապետի հարցին՝ նրա օգնական Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ 11 ընտանիքի վարձով բնակարաններ են հատկացրել նույն թաղամասում, իսկ մինչ այդ բնակվել են հյուրանոցում: Արմեն Ղուլարյանը նաև տեղեկացրել, որ իրականացվել է շենքի կանգուն մնացած մասի տեխնիկական վիճակի հետազոտություն, եզրակացության համաձայն՝ շենքը գտնվում է հուսալի վիճակում և բնակեցվել է: «Պետք է հոգ տանել, որ այդտեղ մեկ էլ չհայտնվեն գարաժներ, չգիտեմ ինչեր, բուդկաներ, կրպակներ»,- անդրադառնալով փլուզված հատվածի հետագա տնօրինման հարցերին՝ հայտնեց վարչապետը և շեշտեց, որ այն պետք է վերադարձվի համայնքին և ազատ մնա: Քննարկման ժամանակ նախագիծը խմբագրելու անհրաժեշտություն առաջացով և գործադիրն այն ընդունեց՝ պայմանով, որ ստորագրվի լրամշակումներից հետո:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44