«Մոտավորապես տասը տարի է, ինչ բարձրաձայնվում է, որ պետք է Կադաստրի համակարգը թվայնացվի, բայց դա անընդհատ հետաձգվում է»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նրա խոսքով, հիմա կարծես թե սայլը տեղից շարժվում է, թեև Հայաստանը թվայնացման հարցում շատ է հետ ընկել. «Մեր մարդկային ունակությունները բավականին մեծ են, բայց գործնականում դրանք լիարժեք չեն արտահայտվել։ Եվ սա այդ բնագավառում կարևոր քայլ է։ Բայց և այնպես, ինձ համար անհասկանալի է՝ եթե ԶԼՄ-ներին հնարավորություն ենք տալիս անվճար օգտվել համակարգից, ապա փաստաբաններին ինչո՞ւ չենք տալիս։ Նրանք էլ պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու համար ոչինչ չեն վճարում, բայց Կադաստրի կոմիտեին պետք է վճարեն։ Սրանք այն խնդիրներն են, որ կարծում եմ, պետք է լուծենք, ապա նոր նախագիծն ընդունենք»,- նշեց պատգամավորը։ Հիշեցնենք, որ Կառավարությունը ներկայացրել է «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանի խոսքով, նախագծով ընդլայնվում է սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկատվություն ստացող անձանց շրջանակը։ «Բացի այդ, նախատեսվում է վարչարարության թեթևացում, և քաղաքացիները ստիպված չեն լինելու հատակագծերը թղթային տարբերակով ներկայացնել Կադաստրի կոմիտե, այլ դա իրականացվելու է էլեկտրոնային եղանակով։ Հստակեցվում է նաև, որ սահմանափակ հասանելիությամբ տեղեկատվություն ստանալու համար անձը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, իսկ եթե հարցումը էլեկտրոնային է լինելու, ապա այն պետք է լինի էլեկտրոնային ստորագրությամբ»,- ներկայացրել է նա։ Ըստ Նարինե Ավագյանի, Կադաստրի կոմիտեից տեղեկատվություն ստանալու համար նոր սակագներ են սահմանվել։ Հողի վերաբերյալ տեղեկատվության համար քաղաքացին պետք է վճարի 500 դրամ, իսկ ինքնաշխատ եղանակով տրամադրվող տեղեկատվության համար նախատեսվում է 300 դրամ տուրք։
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44