ՀՀ նոր վարչապետը՝անկախ անուններից, թե ով է լինելու, պետք է լուծի երկրի առջև ծառացած մի շարք հարցեր, առանց որոնց ՀՀ կարող է միջնաժամկետ հեռանկարում վերածվել failed state-ի:
Առաջին՝տնտեսական վիճակի բարելավում՝ներդրումային միջավայրի ստեղծում, Սփյուռքի՝ռուսաստանահայեր, ամերիկահայեր, օտարազգի ուղիղ ներդրումների աճ հատկապես մարզերում՝գյուղերը մահանում են և սեպտեմբերի մեկն ու դպրոցականների քանակը դրա վառ ապացույցն են՝չմոռանանք, որ դա ֆիքսում են նաև թուրք-ադրբեջանակն հատուկ ծառայությունները:
Երկրորդ՝աշխատատեղերի ստեղծում՝ոչ տասնյակներով, այլ հազարավոր, քանի որ ՀՀ տարեկան լքում են հազարավոր ընտանիքներ: Մարզերում տնտեսական կյանքի ակտիվազումն ու արդյունաբերական ներուժի ստեղծումը պատերազմական վիճակում գտնվող երկրի համար շատ կարևոր է:
Երրորդ՝ճիշտ կադրային քաղաքականություն՝հասարակության մի ստվար զանգված դժգոհել է մի շարք նախարարների, նախարարությունների աշխատանքից՝այդ թվում տնտեսակա բլոկի ու ԱԳՆ-ի: Կառավարության նոր կազմը պետք է համապատասխանի նաև հասարակության սպասումներին՝հիասթափության նոր լիցքը հանգեցնելու է արտագաղթի նոր ալիքի:
Չորրորդ՝Ադրբեջանն ամեն տարի ավելացնում է իր ռազմական բյուջեն՝ռազմական բալանսը խախտվել է, ինչքան էլ խոսվի, որ դա այդպես չէ՝ապրիլյան պատերազմը բացահայտեց շատ հարցեր: Ադրբեջանն ունի միլիարդավոր դոլարներ՝իրականցնում է խոշոր էներգետիկ՝Հարավային գազային միջանցք, Կարս-Թբիլիսի-Բաքու,Հյուսիս-Հարավ, Տրանսկասպյան միջանցք և այլ նախագծեր, որոնք լրացուցիչ գումարներ են բերելու բյուջե, իսկ Բաքուն ռևանշիստական ձգտումներից ելնելով շարունակելու է զինվել ու գնել նորագույն զենքեր՝Թուրքիայից, Իսրայելից, ՌԴ-ից, ուժեղացնել սեփական ռազմական արդյունաբերությունը:Նոր վարչապետը պետք է կարողանա ստեղծել այնպիսի տնտեսական համակարգ, ներդրումային միջավայր ու պայքարել՝իրականում պայքարել կոռուպցիայի դեմ, որ խնայված գումարներն ուղղվեն նաև առաջնագիծ՝բանակի ուժեղացմանն ու նորագույն տեխնիկայով համալրմանը:
Հինգերորդ՝կառավարության աշխատանքը պետք է լինի բաց՝բաց պետք է խոսել ու դնել իրատեսական նպատակներ՝հասարակության առջև լինել հաշվետու, չթաքնվել կաբինետներում ու պետբյուջեի մսխված գումարների մասին լուրերը չդառնան հասարակության սեփականությունն արդեն ԱԺ-ում ՝հարց ու պատասխանի ժամանակ, երբ այդ միլիարդավոր դոլարներ օֆշորներում են, իսկ մանր չինովնիկներին, մանր ձկներին պատժելով համակարգում ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրվում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34