«Ես ձեզ ասում եմ՝ 30 տարի շարունակ այս ոլորտին մատների արանքով էլ չէ՝ վաբշե, սաղ արաքներով էլ նայել են»,- այսօր խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին իր համահեղինակած օրենքի նախագիծը ներկայացնելիս:
Վերջինս նախագծով առաջարկում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին սահմանի վրա տրանսպորտային միջոցների վերահսկողությա համար համապատասխան թույլտվություն տալ:
Պատգամավորը հայտնեց, որ պետական սահմանին վերահսկողություն իրականացնելու լիազորությունից անհիմն զրկված է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, մինչդեռ նրա լիազորությունները լիարժեք և ամբողջ ծավալով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ սահմանին նույնպես իրականացնի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը:
Դրա համար, ըստ պատգամավորի, անհրաժեշտ է, որպեսզի տեսչության համար առանձնացվի տարածք և շինություն սահմանային անցակետերում:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը ընթերցեց նախագծի վերաբերյալ կառավարության բացասական եզրակացությունը, բայց որպես տեսչության ղեկավար, ընդունեց, որ լրացումն անհրաժեշտ է իրենց գործառույթը լիարժեք իրականացնելու համար: Վերջինս պնդեց, որ դրա համար ժամանակ և միջոցներ են պետք նոր աշխատակիցներ ներգրավելու համար:
«Ռեսուրսները կարելի է տեղաբաշխել, մեր այսօրվա տեսչությունը մարզերում պարապ-սարապ ման է գալիս: Մարզային տեսչությունը՝ նոր աշխատակիցնեով գործ չունի, պարապ են»,- հայտարարեց Դալլաքյանը և առաջարկեց արագ գտնել միջոցներ և ոլորտին լուրջ ուշադրություն դարձնել:
Նախագծով նախատեսվում է, որ սահմանային անցման կետերում վերահսկողության իրականացումը կնպաստի նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների առավել անվտանգ կազմակերպմանը և իրականացմանը, կբարձրացնի դրանց կազմակերպողների պատասխանատվությունը և փոխադրումների կարգի նկատմամբ ուշադրությունը:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44