Մոտ երկու օր է խոսակցություններ սկսեցին պտտվել, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալու: Շատերը սկսեցին այդ ամենը, որպես բամբասանք ընդունել, իսկ շատերը հավատացին դրան: Այսօր՝ սեպտեմբերի 8-ին , Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստից հետո հրաժարական տվեց:
Աբրահամյանի խոսքերով հրաժարականը պայմանավորված է նրանով, որ չնայած մենք 25-ամյա անկախություն ունեցող երկիր ենք, բայց դեռևս ունենք անցումային խնդիրներ,որտեղ առկա տնտեսական եւ սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության եւ կառավարության միասնական ջանքեր: Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ:
2014 թվականի ապրիլի 13-ից անցել է 2 տարի: Հովիկ Աբրահամյանից երևի 2 տարի պահանջվեց , որպեսզի հասկանա, որ ինքը չի կարողանում հասարակության և կառավարության ջանքերը միացնի իրար ու հաղթահարի այդ խնդիրների լուծումը, չնայած մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնելը նա ԱԺ նախագահն էր:
Հա, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի Հովիկ Աբրահամյանը ավելի շփվող վարչապետ էր, ավելի շատ էր հայտնվում գյուղացիների մեջ, նույնիսկ գյուղացիները չանա-չանա հետը կռիվ էին անում , բողոքում էին , պահանջում էին, բայց էական փոփոխություն միևնույնն է 2 տարիների ընթացքում չգրանցեց Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամյանը նաև նշում է, որ ինքը հնարավորություն է տալիս նախագահին նոր կառավարություն ստեղծելու, որպեսզի նոր վարչապետը կարողանա լուծի այն խնդիրները , որը ինքը չի կարողացել:
Սակայն ի՞նչ նոր կառավարության մասին է խոսքը , եթե ամեն անգամ նույն դեմքերն են պտտվում աթոռներին, ամեն անգամ նույն մարդկանց տարբեր տեղեր փոխելով նույն խաղերն խաղում: Չկա նոր դեմք, չկա նոր մտածողություն, Հայաստանում վերջին 25 տարում նույն մարդիկ են պաշտոն զբաղեցնում: Այնպես որ Հովիկ Աբրահամյանը իզուր է հույսը նոր կառավարության վրա դրել, քանի որ եկողը նոր դեմք չի լինելու, շարունակելու է աշխատել նույն ձևով ու նորից չի կարողանալու միացնի իրար հասարակության և կառավարության ջանքերը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34