Վրաստանում վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի 182 նոր դեպք, դրանց մեծ մասը կրկին կապված է Աջարաիայի հետ, լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։ Մասնավորապես, 182 նոր դեպքերից 129-ը կապված է Աջարիայի հետ. 114-ը վերաբերում է Բաթումին, 11-ը՝ Քոբուլեթին, երեքը՝ Կեդային, մեկը՝ Շուախեւին: Ինչ վերաբերում է մնացած տարածաշրջաններին, ապա Թբիլիսիում հայտնաբերվել է 34 նոր դեպք, Իմերեթում՝ 11, Քվեմո Քարթլիում՝ չորս, Գուրիայում՝ երեք, Կախեթում՝ մեկ: Մեկ օրում կորոնավիրուսից բուժվել է 13 հիվանդ: Տոկոսային ցուցանիշով առողջացածների քանակը կազմում է 46 տոկոս: COVID-կենտրոններում եւ հյուրանոցներում բուժվում է 1 657 հիվանդ: Նրանցից 11-ի վիճակն օրհասական է, 75-ինը՝ ծանր: Անմիջականորեն Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է 34 հիվանդ, նրանցից մեկի վիճակն օրհասկան է, չորսինը՝ ծանր: Էզուգբայան նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ էապես ավելացել է պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստերի վիճակագրությունը, նախօրյակին արվել է 13 226 թեստ, մինչդեռ նախանցյալ օրը հայտնել էին 11,1 հազարի մասին, նոր դեպքերի զգալի աճ չի դիտվում: Էզուգբայան մեկ անգամ եւս բոլորին հորդորել է պահպանել կանոնները՝ կայուն դրությունը պահպանելու եւ այնուհետեւ արդեն ցուցանիշների նվազման հասնելու համար: Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերցված դեպքերի թիվը վերջն օրն ավելացել է 182-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում է 3 119: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 13 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել է 1 435 հիվանդ, մահացել՝ 19-ը: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33