ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 35-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ: 2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում 35-ամյա տղամարդու կողմից ծեծի ենթարկվելուց եւ մահակի հարվածներից արյունահոսող մարմնական վնասվածքներ ստանալուց հետո, նույն քաղաքի 23-ամյա բնակիչը, տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Շիրակացի փողոցի 61 թաղամասի պուրակում, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է նշված վայր, որտեղ իրեն ծեծի ենթարկելու հարցի շուրջ վիճաբանել է 35-ամյա տղամարդու հետ եւ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել նրա ձախ զստափոսի շրջանին՝ պատճառելով կտրած-ծակած մարմնական վնասվածք: Վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 23-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1986թ., նույն օրը՝ ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, վերոնշյալ պուրակում, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, մի քանի մտերիմների հետ տեւական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը եւ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` անցորդների եւ մոտակա շենքի բնակիչների ներկայությամբ վիճաբանել է Գյումրի քաղաքի մի քանի բնակիչների հետ, որի ընթացքում աղմկել է, բղավել, հայհոյել, բռնություն գործադրել միջադեպի մասնակիցների նկատմամբ, այդ թվում` մահակով, քարերով վնասել նրանցից մեկի «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան եւ դանակի բացահայտ ցուցադրմամբ ոտքով հարվածել դեպքի վայրին կից փողոցի բանուկ հատվածով երթեւեկող տրանսպորտային միջոցին, վիրավորել նշված տրանսպորտային միջոցի վարորդին: Խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով, որը միացվել է վերոնշյալ քրեական գործին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44