ՀՀ վարչապետը ժամեր առաջ հրաժարական տվեց: Քննարկվում ու ամփոփվում է կառավարության անդամների արածն ու չարածը: Որպես լոռեցի՝ կառավարության հրաժարականի ֆոնին կառանձնացնեի ճանապարհների բարկարգումը, որը մարզում ծայրահեղ ողբերգական վիճակում էր:
Կառավարությունը դեռևս 2011 թվականի նոյեմբերին հավանություն է տվել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգին, որի մեծ մասը վերաբերում է Մ6 Վանաձոր-Ալավերդի ու մինչև Վրաստանի հետ պետական սահման հասնող միջպետական ճանապարհի վերականգնման ծրագրին: Ծրագրին ընթացք տալու նպատակով 2013թ.-ին Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել է 1 մլն. եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ:
Այս ճանապարհի տնտեսական նշանակությունը ստրատեգիական է, այն հանդիսանում է ռեզերվային հատված Հյուսիս-հարավի համար: ՀՀ մուտք գործող բեռնատարների 60 տոկոսը, չնայած ռելիեֆային բարդ պայմաններին, նախապատվությունը տալիս է հենց այս հատվածին: Նշեմ նաև, որ այս հատվածով օրական անցնում է 2500-3000 մեքենա, և այն իրականում տնտեսապես կարևոր հանգույց է: Ճանապարհի շինաշխատանքները գրեթե մեկնարկել են. ներկայումս տեխնիկա է տեղակայվում և կատարվում են նախահաշվարկային աշխատանքներ: Թումանյան քաղաքի մոտակայքում գտնվող հրակայուն աղյուսի գործարանը լինելու է շինաշխատանքների գլխավոր ճամբարը: Աշխատանքներն արագ ընթանալու համար ճանապարհը բաժանվելու է երեք մասի:
Մարզի, ինչպես նաև Մ6-ը շրջանցելու համար կարևոր այլընտարնք եղավ Օձուն գյուղից դեպի Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերը ձգվող ստրատեգիական և ռազմական նշանակություն ունեցող այլընտրանքային ճանապարհը, որը 300-ամյա վաղեմություն ունի` որպես այդպիսին բառացիորեն գոյություն չուներ: Այս առումով, այդ տարածաշրջանի բնակչության համար բավականին մեծ, ուղղակի կենսական նշանակություն ունեցավ ճանապարհի շինարարությունը, որը տևեց մոտ երկու տարի: Ճանապարհահատվածի փակման ընթացքում երթևեկությունը կաթվածահար չի լինի. Ստեփանավան-Օձուն շրջանցիկ երթուղին կարող է ծառայել հանրությանը:
Ստեփանավան-Ալավերդի (Ագարակ-Օձուն Մ-6) ճանապարհի վերանորոգման աշխատանքների իրականացման համար ՀԲ ծրագրով հատկացվել է 3,5 միլիարդ դրամ: Ճանապարհի վերանորոգման գումարի 20 տոկոսը վճարվելու է պետբյուջեից: Ագարակ-Օձուն ճանապարհի վերանորոգումը կարևոր նշանակություն ունի ճանապարհամերձ համայնքների զարգացման համար: Ճանապարհի վերանորոգումից հետո գյուղացիների աճեցրած մթերքները առանց խնդիրների տեղափոխվում են հանրապետության տարբեր շուկաներ: Վերանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը 28,2 կմ է: Օձունցիներն արդեն վերանորոգվող ճանապարհաեզրերին մեծ թափով կառուցում են առևտրի և սպասարկաման օբյեկտներ` փորձելով վերանորոգվող ճանապարհը ծառայեցնել համայնքի զարգացմանը և իրենց կենսամակարդակի բարձրացմանը:
Լինելով լոռեցի և ապրելով այս տարածաշրջանում, նկատում եմ, թե ինչպես է կոմունիկացիոն այս բարփոխումն ազդում հասարակության կենսամակարդակի բարելավման վրա:
Լոռվա տարածաշրջանի մեկ այլ, ոչ պակաս կարևոր ճանապարհաշինական աշխատանքներից է նաև Տաշիր-Վրաստանի սահման (Գոգավան) ճանապարհահատվածը, որը ՀՀ-ն կապում է Վրաստանի Շուլավեր բնակավայրի հետ: Նշած երթուղին Մ6-ի շինաշխատանքների ժամանակ պետք է հանդիսանա բեռնատարների համար այլընտրանք, որի միջոցով՝ ընդամենը անցնելով 18 կմ, կարելի է հասնել Ստեփանավան-Երևան մայրուղի:
Նշված երեք խոշոր պրոյեկտները մարզի զարգացման կարևոր արդյունք են. չնայած մարզի ճանապարահաշինության լայն ծավալներին, պետք է նշեմ, որ կոմունիկացիայի հետ կապված խնդիրները դեռևս վերջնական լուծում չեն ստացել:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34