Գյուղատնտեսության ոլորտում վիճակագրական համակարգը որեւէ ընդհանրություն չունի իրական պատկերի հետ, քանի որ թվերը «նկարում են» մարզպետների հանձնարարականով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ագրարա-գյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: «Ապա մարզպետներն այդ ցուցանիշներով գնում են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ «նկարում են» ընդհանուր թվերն ու զեկուցում վարչապետին: Եթե խոսվում է արտահանման աճի մասին, ապա ինչու է այս տարի ոչխարի միսը թանկացել 500 դրամով (գրեթե 20 տոկոս)»,-ասաց նա: Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ով է հրապարակում թվերը՝ Պետեկամուտների կոմիտեն, Վիճակագրական կոմիտեն կամ էլ որեւէ այլ գերատեսչություն: Փորձագետը հիշեցրեց, որ անցած տարի կառավարությունը տվյալներ է հրապարակել, որ արտահանվել է 20 հազար տոննա ոչխարի միս՝ 1 մլն գլուխ: «Ընդ որում, նույն իշխանությունները գրեցին, որ Հայաստանում ընդամենը 600 հազար գլուխ ոչխար կա: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ թվերը պարզապես «նկարում են»: Հավաստի տեղեկություն ստանալու համար տվյալներ պետք է ներկայացնել անմիջապես արտադրողները: Մանր եղջերավոր անասունի արտահանման ռեկորդային թիվ է գրանցվել (250 հազար գլուխ) այն շրջանում, երբ գյուղատնտեսության նախարար էր Գերասիմ Ալավերդյանը (2009-2010թթ.-խմբ.), ինչը լուրջ վնաս է հասցրել ոչխարների մայր կազմին»,-հավելեց Բերբերյանը: Նրա պնդմամբ՝ Հայաստանում տարեկան կարելի է բուծել գրեթե 1,2 մլն գլուխ ոչխար առանց տնտեսությանը վնաս հասցնելու, սակայն դրա համար պրոֆեսիոնալ մոտեցում է պետք: «Ոչխարներն այսօր բուծվում են հիմնականում Իրանում եւ արաբական երկրներում: Հայաստանում նույնիսկ գործում է իրանական ընկերություն, որը զբաղվում է անասունների որակի վերահսկողությամբ ու մսի տեղափոխմամբ»,-նշեց նա: Ինչ վերաբերում է խոշոր եղջերավոր անասունին, Բերբերյանի տվյալներով, 3 տարվա ընթացքում Հայաստանը կորցրել է 160 հազար գլուխ: «Այս տարի առաջընթաց կա, եւ խոշոր եղջերավոր անասունի քանակն ավելացել է 40-50 հազարով (այժմ կա մոտ 450-500 հազար գլուխ)»,-ընդգծեց նա: Անդրադառնալով կառավարության աջակցության միջոցների մասին՝ փորձագետը պարզաբանեց, որ դրանից օգտվել է 20 ֆերմերներից 1-ը: «Անարդյունավետությունը կայանում է նրանում, որ իշխանությունները կրկին որոշել են հարստացնել բանկերին, այդպիսով տուժում է գյուղատնտեսությունը: Սուբսիդիաներ պետք է ստանար անմիջապես արտադրողը»,-եզրափակեց ՀԿ ղեկավարը: Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով: «Արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3,4 միլիոն դոլարի»,-գրել էր վարչապետը:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01