Կաթի գները կբարձրանան մինչեւ 150 դրամ: Այս մասին սեպտեմբերի 18-ին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Ըստ նրա ` կառավարությունն այստեղ սխալ է թույլ տվել` նորմատիվներ չմշակելով: «Կաթը պետք է գնվի ֆերմերներից ոչ թե պարզապես լիտրերով, այլ` ելնելով լիտր\յուղայնություն ցուցանիշի վրա: Հաշվի առնելով, որ կովկասյան կաթը ճարպի պարունակությամբ աշխարհում լավագույնն է, ապա պետք է ավելի թանկ արժենա: Սակայն ձեռնարկություններն արտադրանքն այս բանաձեւով չեն ձեռք բերում, ինչը նրանց գերշահույթ է ապահովում»,- ասաց նա: Փորձագետն ընդգծեց, որ թռչնամիսը շարունակում է ներմուծվել, ինչի շնորհիվ եւ հնարավոր է դառնում պահպանել գները, եւ դրանք նույնը կմնան մինչեւ տարեվերջ, սակայն որակը փոքր-ինչ ընկնում է: «Մանրածախ որակով տավարի միսը շուրջ 4000 հազար դրամ արժե (անցյալ տարի 3200 դրամ արժեր): Խոզի մսի գինը չի փոխվել, ի տարբերություն գառան մսի, որը թանկացել է 500 դրամով (մոտ 20 տոկոս): Քանի որ այս տարի կերերի հետ կապված խնդիրներ չպետք է լինեն, մսի գները չպետք է բարձրանան: Եթե նախորդ տարի խոտի դեզի գինը բարձրացել էր մինչեւ 1500 դրամ, ապա այս տարի 1000 դրամից ավել չպետք է բարձրանա»,- հավելեց Բերբերյանը: «Անցյալ տարի բերքն այդքան էլ լավը չէր, եւ ստիպված եղանք կարտոֆիլը ներկրել Բելառուսից: Այս տարի ցանքային հողերը նույնն են մնացեկ, բայց բերքատվությունն աճել է: Այսօր ֆերմերն արտադրանքը վաճառում է մեկ կիլոգրամը 80 դրամով, բայց գները մի փոքր կբարձրանան (հավանաբար մինչեւ 100 դրամ), քանի որ շուրջ 1500 տոննա կարտահանվի Իրան եւ Վրաստան: Հայկական կարտոֆիլն Վրաստանից վերավաճառողների միջոցով հասնում է նաեւ Ադրբեջան, քանի որ այս տարի այնտեղ բերքն այնքան էլ հաջող չէ»,- եզրափակեց Բերբերյանը:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01