Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ՝ տոն, որը մեր պապերի դարավոր երազանքն էր, և այն իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ: Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին հայ ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու և խաղաղ ապրելու իր երազանքը, ու հաղթահարելով պատերազմի ու շրջափակման դժվարությունները՝ բարձր գիտակցությամբ ու աննահանջ պայքարով ամրացրեց հայրենի պետականության հիմքերը: Պատմականորեն կարճ ժամանակահատվածում մեր երկիրը կյանքի բոլոր ոլորտներում իրականացրեց աննախադեպ լայնածավալ բարեփոխումներ: Այսուհետ ևս մենք հաստատակամ և հետևողական քայլեր ենք իրականացնելու՝ ուղղված մեր Հայրենիքի հետագա հզորացմանն ու զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին՝ ապավինելով մեր ժողովրդի բոլոր հատվածների միասնականությանը, հարուստ ավանդույթներին և ամուր հավատքին, քանի որ յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության ձեռքբերման ծանր գինը և այն պահպանելու գործում իր պատասխանատվությունը, ու մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ի նպաստ բերի այս սուրբ գործին, քանզի միայն այդ կերպ կարող ենք կերտել ժողովրդի լավագույն ապագան: Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին՝ նոր կորովով ու եռանդով, հայրենանվեր գործերով շենացնելու մեր երկիրը, և այս տոնի պանծալի խորհրդով մեզ բոլորիս մաղթում եմ խաղաղություն և անկոտրում կամք։ Աստված ապավեն Հայաստան աշխարհին:
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03