ԱՄՆ-ում արդեն քաղաքացիական պատերազմ է ընթանում: Այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է իսրայելցի հայտնի փորձագետ, «Նաթիվ» ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմին՝ պատասխանելով «Իմանալու իրավունք» հեռուստահաղորդման փորձագետների հարցերին, գրում է eadaily.com կայքը:
«Հավանական է, որ նախանցած դարում ավարտված քաղաքացիական պատերազմը կարող է վերսկսվել, բայց պատմական զարգացման ավելի նոր ու բարձր մակարդակով և ավելի մեծ խնդիրներով` ներառյալ և հին և նոր խնդիրները: Գործնականում ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմը արդեն ընթանում է, հարցը այն է, թե ինչ ինտենսիվությամբ: Եվ շատ հնարավոր է, որ պարտվող կողմը չի ընդունի արդյունքը (ընտրությունների) և կփորձի ուժով ուղղել այն: Այդպիսին է ժողովրդավարությունը, որ այդքան գովում են և այդպիսին է աշխարհի ամենահաջողակ պետության կայունությունը», -նշել է Քեդմին:
Նրա խոսքով՝ նախորդ ընտրություններին, որում հաղթանակ է տարել Դոնալդ Թրամփը, ընտրությունների դե ֆակտո արդյունքներն ուժի միջոցով փոխելու փորձերը սկսվել էին հենց ընտրությունների հաջորդ օրվանից:
Նույն հաղորդման ժամանակ Քեդմին նշել է, որ Թրամփի և նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի միջև միջազգային իրավունքի պահանջներին հետևելու տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա:
Մեկնաբանելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին վերացնելու մասին Թրամփի հայտարարությունները, փորձագետը նշել է.«Չի եղել Միացյալ նահանգների այնպիսի նախագահ, որը ցանկալի ու հնարավոր չհամարեր այս կամ այն երկրի պետական գործչի քաղաքական սպանությունը: Միացյալ Նահանգների հետպատերազմյան ամբողջ պատմությունը, նախկինում էլ չեմ ասում, սնուցված է և ուղեկցվում է այդ սպանություններով: Որտեղ կարողացել են` սպանել են, որտեղ չեն կարողացել` չի ստացվել: Եթե նրանք կարողանային ոչնչացնել Հո Չի Մին քաղաքը, ապա կանեին դա: Բայց չկարողացան: Ես ավելին կասեմ ձեզ, եթե նրանք կարողանային վերացնել ձեր նախագահին (նկատի ունի Վլադիմիր Պուտինին), նրանք դա կանեին: Նրանք չունեն որևէ բարոյական հիմք և շրջանակ, և երբեք չեն ունենա: Միակ հարցը նպատակահարմարությունն է»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերի 3-ին, դրանցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը լինելու է դեմոկրատ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33