«Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում Հայաստանի ներսում գտնվող՝ հիմա արդեն հայտնի շրջանակների միջոցով»,- Մատենադարանում «Մինչև 2050 թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունը» ներկայացնելիս հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, Հայատանի հանրությունը շատ խոցելի է. կարող է մեկը դրսից նպատակով ասել՝ Ղարաբաղը ծախել են և Հայաստանում փոթորիկներ կբարձրանան:
Վարչապետը ներկայացրեց նաև ռազմավարությամբ ձևակերպված 16 մեգանպատակները՝ առաջիկա 10 տարվա ընթացքում իրականացվելիք կարևորագույն համազգային գործերը.
«Առաջին մեգանպատակը կիրթ և կարողունակ քաղաքացի և ժողովուրդ ունենալն է:
Ներառական, նորարարական, հանրամատչելի զարգացման և յուրացման միջոցով ունենանք քաղաքակիրթ, ստեղծագործ, կարողունակ ու մրցունակ քաղաքացի, ում համար իրավունքների իրացումը նույնքան կարևոր է, որքան պարտականությունների և պարտավորությունների կատարումը»,- ասաց նա։
Երկրորդ՝պաշտպանված Հայաստան ունենալ
Պաշտպանված՝ արտաքին ազդեցություններից, ագրեսիայից, ռազմական և տեղեկատվական հարձակումներից: Այսօր մեր հանրությունը տեղեկատվայկան առումով շատ խոցելի է: 21-րդ դարում տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի ներսում գտնվող հայտնի որոշակի շրջանակների կողմից:
Արդյունավետ և հաշվետու կառավարում
Պետական մարմինների գործունեությունը դարձնենք թափանցիկ, արդյունավետ, վերահսկելի, ինչպես նաև կերտենք նախաձեռնող, բարեվարքության բարձրագույն նորմերին համապատասխանող, արդյունքին միտված հանրային ծառայող: Մենք ունենք հանրային կառավարման բարեփոխումների փաթեթ, որտեղ մենք ամեն ինչ քայլ-քայլ պետք է նկարագրենք, թե ինչ գործողություններ ենք անելու: Պետական կառավարման համակարգում պետք է ներգրավել բարձրորակ մասնագետներ:
Առողջ և ապահով քաղաքացին, ժողովուրդ
Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքնային գործունեության համար, ինչպես նաև ապահովենք պետության լիարժեք հոգածություն երեխաների և անաշխատունակ խմբերի համար:
Բազմազավակ և բարեկեցիկ ընտանիք ունենալ
Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները դարձնենք համատարած: Ինչպե՞ս: Օրինակ, վերջերս կայացրել ենք որոշում, որը կապված է երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային վարկի ձեռքբերման արտոնյալ պայմանների հետ: Որոշում ենք կայացրել, որ գյուղական համայնքներում նաև չաշխատող մայրերը կստանան նպաստ, իսկ աշխատող մայրերը կստանան կրկնակի:
Իրավական Հայաստանը:
Ապահովենք սահմանադրական մարմինների հավասարակշռված գործունեությունը և համընդհանուր վստահելիությունը, իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարութունը և այլն»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինայնը:
Վարչապետը թվարկեց նաև մշակված արտադրանքի զանգվածային արտահանման, մաքուր և կանաչ Հայաստանի, տարածքային խելամիտ զարգացման, արտադրողական և պատասխանատու ֆերմերության, մեծ հայրենադարձության և ինտեգրման, աշխարհի հետ կապված Հայաստանի, վերականգնվող և հանրամատչելի էներգիա ունենալու, գործարարների համար գրավիչ երկրի, գիտելիքահեն, ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստանի մեգանպատակների մասին:
Վարչապետը հայտնեց, որ առաջիկայում կստեղծվի ռազմավարության կայքը, որում այն հանրային քննարկման կդրվի:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01