ARM | RUS |

Ինչո՞ւ է Արգիշտի Քյարամյանը սադրում Արթուր Վանեցյանին.168.am

21.09.20 | 20:26

«Արթուր Վանեցյանը թող նախ մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակում ԱԱԾ-ի, Հատուկ քննչական ծառայության և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո հայտարարել էր, որ այս նշանակումն ազգային անվտանգության հարց է: Ճիշտ է ասել ԱԱԾ երիտասարդ տնօրենը: Իհարկե, խայտառակություն է, երբ գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին, վարչապետին ու Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետին, բայց այդ խայտառակությունը վաղուց՝ հենց այդ ձայնագրությունների հրապարակումից շատ կարճ ժամանակ անց «ջրել է» իրեն ԱԱԾ տնօրեն նշանակած Նիկոլ Փաշինյանը, երբ թևերը փռեց Արթուր Վանեցյանի վրա ու ձայնագրությունների հրապարակումից վայրկյաններ անց պաշտոնանկ չարեց ԱԱԾ տնօրենին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ չհամարեց, որ Արթուր Վանեցյանը մեղավոր է, բայց միգուցե Արգիշտի Քյարամյանին այդ գործի վերաբերյալ հիմա ավելի շատ տվյալներ են հայտնի, չենք վիճում, ու վերջինս, հնարավոր է, հենց այդ հանգամանքով պայմանավորված է նման բազմանշանակ ակնարկներ անում: Բայց Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի տեղակալ-ԱԱԾ տնօրենի տեղակալ-ԱԱԾ տնօրեն եռաքայլ օպերացիայի արդյունքում իր այսօրվա պաշտոնին, չգիտես ո՞ր արժանիքների համար, 12 ժամում հայտնվելու հայտ ներկայացրած, ապա արդեն հարմար տեղավորված Արգիշտի Քյարամյանը ուրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ լավ կլինի՝ հիշի իր սեփական աչքի գերանների մասին: Օրինակ, ԱԱԾ ներկայիս տնօրենը թերևս պետք է հիշի, թե ինչպե՞ս և ո՞ւմ թեթև ձեռքով արդարադատության նախարար, իր երբեմնի մտերիմ ընկեր Ռուստամ Բադասյանի աշխատասենյակում ու հանգստի սենյակում հայտնվեցին գաղտնալսող սարքեր, որոնք այնքան փնթի էին տեղադրված, որ, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, դրանք հայտնաբերել էր ինքը՝ նախարարը: Երբ Բադասյանը նշանակվում էր նախարարի պաշտոնում, ըստ մամուլի հրապարակումների, Արգիշտի Քյարամյանը նեղ շրջանակներում ասում է, որ շատ ուրախ է Ռուստամ Բադասյանի նշանակմամբ, քանի որ իր թիկունքն ամրացել է: Ըստ տեղեկությունների՝ հենց Բադասյանն է Նիկոլ Փաշինյանին միջնորդում, որպեսզի Քյարամյանը ՊԵԿ-ում պաշտոն ստանձնի: Ու հիմա, չգիտես ինչպես, հենց այն ժամանակ, երբ իր ընկերը, համակուրսեցին դառնում է ԱԱԾ տնօրեն, Ռուստամ Բադասյանին ԱԱԾ-ն որոշում է գաղտնալսել: Ի դեպ, մենք այդ թեմայով հարցում էինք ուղարկել ԱՆ, որտեղից ասել էին, որ չեն արձագանքելու մեր հրապարակմանը: Նկատենք, որ ոչ թե հերքել էին, այլ ասել էին, որ չեն արձագանքելու: Իսկ ԱՆ-ին հղված պաշտոնական գրությամբ հարցրել էինք`

«Հարգելի պարոն Բադասյան, 168.am-ի տեղեկություններով՝ վերջերս Ձեր աշխատասենյակում փորձ է արվել գաղտնալսող սարք տեղադրել: Արդյոք Դուք որևէ փոփոխություն նկատե՞լ եք Ձեր աշխատասենյակում կամ հանգստի սենյակում»: Իր խիստ պրոֆեսիոնալ աշխատանքի ևս մեկ դրվագ հիշեցնենք ԱԱԾ ներկայիս տնօրենին: Ուշադիր ընթերցողը երևի կհիշի, որ հուլիսի 24-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով, իբր կատարում են սոց. հարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար: «Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից»,- բոլորիս զգուշացրել էին ԱԱԾ-ից:

168.am-ի տեղեկություններով, սակայն, իրականում Ադրբեջանի համար տեղեկատվության հավաքագրման փորձ անգամ տեղի չէր ունեցել, և փաստորեն ԱԱԾ-ն շարունակում էր սատանաների որսը ու աշխատանքի իմիտացիան: Իսկ իրականում տեղի էր ունեցել այն, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի UNISEF-ի բաժինը որոշել էր իրենց գործընկերների միջոցով բնակչության շրջանում հարցումներ իրականացնել՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, և ԱԱԾ-ի կողմից նշված հեռախոսահամարները հենց այդ գործընկերների հեռախոսահամարներն են, որոնք տրամադրել է «Վիվա-ՄՏՍ»-ը, ինչի մասին նշում է իր իսկ տարածած հաղորդագրության մեջ: Զանգել են բազմաթիվ քաղաքացիների, սակայն որևէ հարց, բացի կորոնավիրուսին վերաբերող թեմաներից, հարցման բովանդակության մեջ չի եղել: Ինչ-որ օգտատեր, հավանաբար, մեկն այն կատեգորիայի անձանցից, ովքեր ռումբերի տեղադրման վերաբերյալ ահազանգեր են կատարում, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե ադրբեջանցիներ են զանգում, տվյալներ են հավաքագրում, և հենց այդ ինֆորմացիան է ԱԱԾ-ի համար հիմք հանդիսացել սատանաներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան: Մեր տեղեկություններով՝ նույնիսկ հարցումներ իրականացնող ընկերությունների պատասխանատուներին են հրավիրել ԱԱԾ ու հարցաքննել: ԱԱԾ-ում, թերևս, դրանից հետո հասկացել էին, որ ոչ մի ադրբեջանական հետք էլ չկա այդ հարցումների մեջ, բայց քանի որ կառույցի երիտասարդ, բայց անփորձ տնօրենին երևի շատ էր պետք վարչապետի աչքերում ամենակարող երևալ, հյուսվեց վերոբերյալ լեգենդը: Ադրբեջանական թեմատիկան, ի դեպ, Արգիշտի Քյարամյանի օրոք բավականին ակտուալ է ԱԱԾ-ում: Այսպես՝ հուլիսի 6-ի երեկոյան Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ, և մեր գերպրոֆեսիոնալ ԱԱԾ-ի ու նրա ղեկավարի աչալուրջ հսկողության ներքո մի ամբողջ գիշեր Ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջում այդ հաղորդագրության տակ բազմաթիվ մեկնաբանություններ էին թողել ադրբեջանցի օգտատերերը՝ ողողելով ՀՀ ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջն Ադրբեջանի դրոշներով։ 168.am-ը ԱԱԾ-ից փորձել էր պարզել՝ ինչո՞ւ ՀՀ ԱԱԾ ֆեյսբուքյան էջից չեն հեռացվել ադրեջանցիների թողած մեկնաբանությունները, դրանք պահպանվել են ժամեր շարունակ, արդյոք սա բխո՞ւմ է մեր ազգային անվտանգությունից, սա փնթիությա՞ն, թե՞ անհետևողականության արդյունք է, և արդյոք ծառայությունն ունի՞ այդ աշխատանքի համար պատասխանատու աշխատակից։ Մեզ պատասխանել էին, որ «Ազգային անվտանգության ծառայությունն ունի ֆեյսբուքյան էջի համար պատասխանատու աշխատակից, գուցե աշխատակիցը ֆիզիկապես չի հասցրել այդ մեկնաբանությունները հեռացնել, բայց պետք է նշեմ, որ դա սովորական աշխատանքային գործընթաց է»: Պա՞րզ է… Ադրբեջանցի օգտատերերը ՀՀ ԱԱԾ ֆեյսբուքյան էջը դարձնում են «բոքսի տանձիկ», իրենց սանձարձակ երևակայության ողջ արգասիքը մի ողջ գիշեր թողնում այնտեղ այնպես, որ նրանց մեկնաբանությունններն ու ադրբեջանական դրոշներն այնքան շատ էին այդ էջում, որ մի պահ կարող էր թվալ, թե շփոթել ենք ու բոլորովին այլ երկրի հատուկ ծառայությունների էջում ենք հայտնվել, իսկ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ԱԱԾ-ից մեզ ասում են, որ չեն հասցրել հեռացնել դրանք: ԱԱԾ տնօրենին հիշեցնենք նաև, որ ադրբեջանցի հաքերները պարբերաբար կոտրում են մեկ՝ օդանավակայանի, հետո՝ կառավարության սերվերները, հայտարարում են անգամ, որ ունեն նաև ԱԱԾ-ականների տվյալները, ավելի վաղ էլ ադրբեջանցիների ձեռքի տակ էին հայտնվել կորոնավիրուսով վարակված ու կոնտակտավոր շուրջ 3 հազար 500 հայաստանցիների անձնական տվյալներն ու վարկային կազմակերպության ենթադրյալ հաճախորդ եղած քաղաքացիների անձնագրերի լուսապատճենները։ Ու որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չկրեց: Հիմա Արգիշտի Քյարամյանը ակնարկում է մի մարդու ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, ով իր կյանքի 20 տարին ԱԱԾ-ում է անցկացրել: Լավ թե վատ է աշխատել, այլ հարց է, բայց, համենայն դեպս, օդից կամ «քայլելով» չի հասել ԱԱԾ տնօրենի պաշտոնին: Ու երբ հաջորդ անգամ Արգիշտի Քյարամյանը կփորձի ինչ-որ ակնարկներ անել իր նախորդների պրոֆեսիոնալիզմի մասին, նկատի պիտի ունենա, որ իրեն էլ շատ բան կարող են հիշեցնել: Ի դեպ, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը Քյարամյանի վերոբերյալ հայտարարությանն այսօր անդրադարձել է: «Ինչ վերաբերում է հայտնի գաղտնալսման մասին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնողի հայտարարություններին, ապա կրկին հայտնում եմ, որ ՔԿ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ գաղտնալսման դեպքն ամբողջությամբ բացահայտված է: Հաշվի առնելով այն իրողությունը, որ իշխանությունը հանրությանն այդ գործով պատշաճ տեղեկություններ հայտնելու փոխարեն շարունակում է լկտիաբար շահարկել թեման, ապա Քյարամյանին խորհուրդ եմ տալիս պարզել, թե ինչպե՞ս ստացվեց, որ նախաքննության մարմինը գաղտնալսման գործով առանցքային վկայի (փաստացի կասկածյալ) ցուցմունքները պատշաճ չգնահատեց և որոշակի անձանց մեղադրանքներ չառաջադրեց»,- մասնավորապես գրել էր նա: Ընդ որում, այս մասին Արսեն Բաբայանը նախկինում էլի էր խոսել, երբ Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի համաքաղաքացի ու մտերիմ Վահե Ղալումյանին հորդորել էր «գնալ ու իր քավորին (կամ սանիկին) հարցնել՝ «Նիկոլ Վովայի ջան, այդ հայտնի գաղտնալսման պատմության մանրամասների մասին, որը, քննչական կոմիտեի հայտարարության համաձայն, ամբողջությամբ բացահայտված է, ինչո՞ւ չեք բարձրաձայնում։ Քավո՛ր ջան, Վանեցյանը, որ էթիկայից ելնելով՝ չի ցանկանում մանրամասն տեղեկություններ հայտնել, բացահայտել ամբողջ իրողությունը, բա դո՞ւք ինչու չեք ուզում դրա մանրամասների մասին խոսել։ Բա ամոթ չի՞, որ չեք խոսում դրա մասին։ Կարո՞ղ է՝ չեք խոսում դրա մասին, որ անամոթաբար շահարկեք թեման…»։ «Իսկ ժողովրդին տեղեկացնում եմ, որ գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է։ Բացահայտել է ինքը՝ Արթուր Վանեցյանը, դեռևս ԱԱԾ տնօրեն աշխատելու ժամանակ։ Իսկ իշխանությանը հորդորում եմ հանրությունից չթաքցնել տեղեկությունը և մանրամասն խոսել դրա մասին։ Մի՛ չարաշահեք մեր պարկեշտությունը, էթիկան չխախտելու մեր լուռ որոշումը…»,- գրել էր նա: Իսկապես, տեսնես ինչո՞ւ Արգիշտի Քյարամյանը և Co-ն չեն ուզում մանրամասներ հայտնել արդեն վաղուց ու ամբողջովին բացահայտված գործից: Իսկ քանի դեռ ԱԱԾ տնօրենը չունի այս հարցի պատասխանը, ճիշտ կլինի, որ զսպվածություն ցուցաբերի ու չտրվի այս իշխանություններին բնորոշ՝ ամեն ինչ ու յուրաքանչյուրին սևացնելու գայթակղությանը: Իսկ միգուցե Արգիշտի Քյարամյանը սադրում է, որ Արթուր Վանեցյանը վերջապես խոսի՞՝ վստահ լինելով, որ Վանեցյանը շատ ասելիք ունի:


Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:28

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության էր

Երևանի Չայկովսկու անվան դպրոցի կամերային նվագախումբը Ֆրանսիայում համերգային շրջագայության...

09:03

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44