Միացյալ Նահանգները պահպանում է Իրանի հետ գործարք կնքելու պատրաստակամությունը եւ հանդես է գալիս այն բանի օգտին, որ այն ուժեղ պետություն լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Դեյթոնում (Օհայո նահանգ) տեղի ունեցած նախընտրական հանրահավաքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը կրկին վստահություն է հայտնել, որ նոյեմբերին իր վերընտրվելու դեպքում Թեհրանը շատ արագ կգնա այդպիսի համաձայնության ստորագրման։ «Եթե եւ երբ մենք հաղթենք, այդ հաղթանակից գրեթե 9 վայրկյան անց մեզ կզանգահարեն, եւ դա կլինի գործարք կնքել ցանկացող Իրանը։ Մենք ցանկանում ենք, որ նրանք կնքեն գործարք։ Մենք ցանկանում ենք, որ նրանց մոտ [ամեն ինչ] լավ լինի, մենք ցանկանում ենք, որ նրանք ուժեղ լինեն։ [Բայց] նրանք ուղղակի չեն կարող միջուկային զենք ունենալ։ Ահա եւ ամբողջը։ Շատ պարզ է»,- հայտարարել է Թրամփը։ Նրա շարադրած իրադարձությունների տարբերակի համաձայն՝ իր ենթականերին կարգադրել է Իրանի հետ առայժմ բանակցություններ չվարել այդպիսի համաձայնագրի ստորագրման թեմայով։ «Ես մարդկանց ասացի՝ նրանց (իրանցի պաշտոնատար անձանց) հետ հիմա բանակցություններ մի վարեք։ Նրանք ցանկանում են սպասել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նման հայտարարություններ արել է նաեւ նախկինում։ ԱՄՆ-ն երեկ հայտարարել էր Իրանի դեմ իր մի շարք պատժամիջոցների ընդլայնման մասին։ Նոր սահմանափակումներն ուղղված են Թեհրանի միջուկային մշակումներին։ Դրանից բացի, ԱՄՆ-ն փորձում է միակողմանի կարգով պահպանել Իրանին զենքի եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների էմբարգոն, որի գործողության ժամկետը շուտով լրանում է։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33